Ամանորի նախօրեին շատ մեծ է սլացիկ դառնալու, իդեալական մարմնի արժանիքներն ընդգծող նորաձև զգեստ հագնելու ցանկությունը։ Ապուրային սննդակարգը, որը համարվում է ճարպի այրման ամենաարագ սննդակարգերից մեկը, իր ժողովրդականությամբ ռեկորդներ է սահմանում։ Դրա առանցքում անսահմանափակ քանակության կաղամբի ապուրն է, որը կազմում է սննդակարգի միակ կերակրատեսակը։
Ցուրտ ձմռան համար ապուրային սննդակարգը հրաշալի տարբերակ է, քանի որ մյուս սննդակարգերի նկատմամբ դրա առավելություններն ակնհայտ են՝ սննդի ծավալի հետ կապված սահմանափակումների բացակայություն, հետեւաբար նաեւ քաղցի զգացողության նվազում, տաք ու հեղուկ կերակրատեսակ, որը հաճելիորեն տաքացնում է ցուրտ եղանակին։
Ավելորդ կիլոգրամներից ազատելուց բացի (մեկ շաբաթում՝ մոտ 5-8 կգ), ապուրային սննդակարգը կարգավորում է նաեւ մարսողական համակարգի գործունեությունը։
Նիհարեցնող ապուրի բաղադրատոմսը.
Պահանջվում է․
Կաղամբ՝ 1 գլուխ
Չոր սոխ՝ 6 հատ
Լոլիկ՝2-3 հատ
Կանաչ տաքդեղ՝ 2 հատ
Կանաչ նեխուր՝ 1 փունջ
Ինչպե՞ս պատրաստել.
Պատրաստելուց առաջ բանջարեղենը պետք է լվանալ, կտրատել, եփել, իսկ եռալուց հետո հավելել պղպեղ, կոճապղպեղ ու դափնու տերեւ։ Ավելի լավ մարսելու համար ապուրը պետք է համեմել մի կաթիլ ձիթապտղի յուղով։
Սննդակարգի առաջին երկու օրերին պետք է միայն բանջարեղենային ապուր ուտել։ Երրորդ օրը հավելում են կանաչ բանջարեղեն, բացառությամբ ոլոռազգիների։
Չորրորդ օրը կարելի է հավելել ցանկացած բանջարեղեն ու միրգ, բացի կարտոֆիլից ու բանանից։ Հինգերորդ օրը սննդակարգին հավելեք մի բաժակ ոչ յուղոտ կաթ։ Վեցերորդ օրը թույլատրված է թարմ բանջարեղենով աղցանով եփած տավարի միս։ Սննդակարգն ավարտում են՝ հավելելով բանջարեղենով պատրաստված գորշ բրինձ ու մի բաժակ թուրինջի հյութ։
Ապուրային սննդակարգի ժամանակ անհրաժեշտ է խմել շատ հեղուկ՝ ոչ գազավորված հանքային ջուր, առանց շաքարի մորս ու բանջարեղենային հյութեր։
Սննդակարգհի հաջողությունը կախված է նրանից, որ ամբողջովին հրաժարվեք հացից, ոգելից ու գազավորված ըմպելիքներից։
Ապուրային սննդակարգի հակացուցումները՝ տվյալ մթերքների անհատական անմարսելիությունը։ Բացի դրանից, այդ սննդակարգը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր հիմնականում սպիտակուցային սնունդ են գործածում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ