Ի՞նչ է կարելի ասել ընկերներին
Դուք հաստատ ունեք ընկերուհիներ, որոնք առանց կաշկանդվելու շատ ինտիմ մանրամասներ են պատմում իրենց անձնական կյանքի մասին։ Դա Ձեզ կարող է կաշկանդել կամ էլ հակառակը՝ որոշակի հետաքրքրություն առաջացնել։ Բայց մինչ կշտապեք դուք էլ նրան Ձեր անկողնային փորձարկումների մասին պատմել՝ թույլտվություն հարցրեք ձեր զուգընկերոջից։ Նրա համար կարող է տհաճ լինել, որ այն ամենը, ինչի մասին ընդունված է լռել, դուք քննարկում եք Ձեր ընկերուհու հետ։ Չէ որ Ձեզ համար հաստատ տհաճ կլինի, եթե նա սկսի իր ընկերների հետ քննարկել Ձեր սեռական նախասիրությունները կամ էլ Ձեր կրծքի չափսը։
Ժամանակ ինքներդ Ձեզ համար
Ոմանց պետք չէ մենակ մնալ, իսկ մյուսներին դա օդի պես պետք է։ Եթե դուք երկրորդ տեսակին են պատկանում, այդ դեպքում մի փորձեք համակերպվել տղամարդու ներկայությունից Ձեր զգացած բարկության հետ, այլ նրան խնդրեք, որ Ձեզ մի քիչ ազատ ժամանակ տա։ Նրան նրբանկատորեն բացատրեք, որ դուք պարզապես ուզում եք մի քիչ մտածել լռության մեջ։ Նույնն էլ վերաբերում է Ձեր ընկերների հետ Ձեր հանդիպումներին։ Տղամարդը չպետք է ռեստորանի դռան մոտ հերթապահի կամ էլ իր ներկայությամբ կաշկանդի Ձեզ։
Սեռական սահմանափակումներ
Ինչ վերաբերում է սեքսին, ապա դուք Ձեր տղամարդու հետ պետք է որոշ բաներ քննարկեք։ Ավելի լավ է ուղղակի ասեք, թե ինչն է Ձեզ համար անընդունելի, ինչ սեքս տաբուներ կան Ձեզ համար։ Եթե նման հարցերը քննարկելը Ձեզ համար բարդ է, խաղ խաղացեք. սկզբում դուք եք ասում, թե Ձեզ ինչ է դուր գալիս, իսկ հետո տղամարդը ու այդպես շարունակ։ Որքան էլ սիրահարված լինեք՝ մի զիջեք տղամարդուն․ եթե պատրաստ չեք, ուրեմն նա պետք է հաշվի նստի Ձեզ հետ։
Պայմանավորվեք, թե ինչը պետք չէ իրար հետ քննարկել
Եթե նույնիսկ դուք շատ լուրջ մտադրություններ ունեք այդ մարդու նկատմամբ, դա չի նշանակում, որ դուք պետք է միանգամից բոլոր խաղաքարտերը սեղանի վրա դնեք։ Օրինակ դուք չեք ուզում, որ Ձեր զուգընկերն իմանա Ձեր ընթացիկ հաշվի մասին կամ էլ իմանա ամեն ինչ Ձեր լավագույն ընկերուհու մասին, որը խնդրել է Ձեր զրույցը գաղտնի պահել։ Ազնիվ պայմանավորվածությունները ազնիվ հարաբերությունների հիմքն են։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն