«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ նշան, որ նա սիրահարված է Ձեզ

17:22, 18 դեկտեմբերի

Նա չի վախենում հանուն Ձեզ որեւէ բան զոհաբերել

Հանուն հարազատ մարդու որեւէ բան զոհաբերելը շատ ավելի հեշտ է, քանի որ դրանում դրսեւորվում է հոգատարություն։ Դա անձնուրացություն է պահանջում, հասունություն ու նախեւառաջ՝ սեր։ Հարաբերություններին այս առումով հավասարակշռություն է պետք, հակառակ դեպքում կողմերից մեկը դժգոհ կմնա։

Սիրահարված տղամարդիկ հսկայական անհարմարություն են զգում այն մտքից, որ իրենց սիրելի կինը դժբախտ է։ Ու եթե նրանք կարող են ազդել իրավիճակի վրա, որպեսզի բարելավեն նրա կյանքը, ապա նրանք կանեն այդպես։ Երբեմն նրանք կարող են դուրս գալ շրջանակներից, որպեսզի անեն այն, ինչ կարեւոր է իրենց զուգընկերոջ համար։

Եթե մարդը կարողանում է գնալ զոհաբերությունների հանուն Ձեր երջանկության, ուրեմն դա սիրո ամենահզոր խոստավանություններից մեկն է։

Նա լսում է Ձեզ

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց համար ավելի հեշտ է լսել զուգընկերոջը, քան տղամարդկանց համար։ Եվ այսպես, երբ նա ոչ միայն լսում է Ձեզ, այլեւ ակտիվ ուշադրություն դարձնում ու արձագանքում ասված ամեն ինչին, ապա դուք կարող եք վստահ լինել նրա հոգատարության մեջ։

Նա ցույց է տալիս իր խոցելիությունը

Տղամարդիկ սովորաբար զգուշավոր են, երբ գործը հասնում է որեւէ զգացմունք դրսեւորելուն, որը կարող է ուրիշների կողմից ընկալվել որպես թուլություն։ Նրանք զգումեն, որ իրենք պետք է ուրիշների վրա ուժեղ մարդու տպավորություն թողնեն։

Բայց երբ մարդը սիրահարված է, նման բաները անկարեւոր են դառնում նրա համար։Նա կարողանում է անկեղծորեն ցույց տալ իր զգացմունքները։ Այնպես որ եթե մարդը սկսել է Ձեզ ցույց տալ իր իսկական դեմքը, այդ թվում թույլ կողմերը, ուրեմն նա իրոք սիրահարված է Ձեզ։

Նա սիրում է նայել Ձեզ, անկախ նրանից, թե ինչ տեսք ունեք դուք այդ պահին

Մարդկանց մեծ մասը մեծ ջանքեր է գործադրում , որպեսզի հնարավորինս լավ տեսք ունենա հարաբերությունների սկզբում։ Մենք ուզում ենք մեզ լավ զգալ ու գեղեցիկ լինել, երբ հանդիպում ենք պոտենցիալ զուգընկերոջ հետ։

Բայց հենց հարաբերությունները արդեն սկսվում են ու մենք անընդհատ միասին ենք, տպավորություններ ստեղծելու մեր պահանջը կտրուկ նվազում է։ Մենք մեզ ազատ ենք զգում, երբ քայլում ենք տանը միայն քնազգեստով, առանց շպարի ու ոչ կոկիկ  մազերով։

Ու մեծ նշանակություն ունի այն, որ երբ տղամարդը սիրում է կնոջը, նա երբեք այդ կնոջը տգեղ կամ տհաճ չի համարի։ Կինը ամեն դեպքում գեղեցիկ կլինի նրա համար։

Այնպես որ, եթե տղամարդը Ձեզ ասում է, որ դուք հիասքանչ եք այն դեպքում երբ դուք ձեր կարծիքով այնքան էլ լավ տեսք չունեք , կարող եք վստահ լինել, որ նա սիրում է Ձեզ։

Նա հպարտանում է Ձեզնով

Երբ տղամարդն իրոք սիրում է կնոջը, նա ցուցադրաբար պարծենում է նրանով։  Այո, իսկական տղամարդը չի ամաչի ցույց տալ, թե ինչքան է հպարտանում Ձեզնով։

Անկախ նրանից, դուք ֆանտաստիկ մայր եք, լավ աշխատող, թե հաջողակ բիզնես վումեն, դուք կարող եք վստահ լինել, որ ձեր ձեռքբերումները աննկատ չեն մնա։ Այնպես որ եթե նա հպարտանում է Ձեզնով, ուրեմն նա հաստատ սիրում է Ձեզ։

Աղբյորը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել