Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Նրան կողոպտել են եւ զենքով սպառնացել. ո՞վ է «Միսս Տիեզերք 2017» տիտղոսակիրը

11:07, 27 նոյեմբերի

Լաս Վեգասում ավարտվել է «Միսս տիեզերք»՝ թվով 66-րդ միջազգային գեղեցկության մրցույթը, որի տիտղոսակիր է դարձել ՀԱՀ ներկայացուցիչ Դեմի Լի Նել-Փիթերսին։

Ի դեպ, սա աշխարհի ամենահեղինակավոր ու ամենաշատ գովազդվող մրցույթն է։ 1996-2015 թթ․ այն պատկանել է է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։

«Միսս Տիեզերք» մրցույթի պատմությունը սկիզբ է առնում 1952-ից։ Մրցույթի հաղթողը ստանում է թանկարժեք թագ, մեկ տարի Նյու Յորքում ապրելու հնարավորություն ու գովազդային պայմանագիր, որի շրջանակում նա շրջագայում  է աշխարհում ու մասնակցում զանազան բարեգործական միջոցառումների։

250 հազար դոլարանոց Mikimoto գահը հաղթողին է փոխանցել նախորդ հաղթողը՝ ֆրանսուհի Իրիս Միթենարը։

Եվ այսպես, ի՞նչ գիտենք նոր «Միսս տիեզերքի» մասին։

Նել Փիթերսն ուսումնասիրել է բիզնես վարչարարություն ՀԱՀ Հյուսիս-արեւմտյան համալսարանում։ Նա մասնակցում է Unbreakable  հաղորդմանը, որը կանանց սովորեցնում է ինքնապաշտպանական տեխնիկաներ։ Տեսաուղերձում, որը հրապարակվել էր ավելի վաղ մրցույթի կայքում, աղջիկը խոստավանում է, որ «Միսս ՀԱՀ» տիտղոսը ստանալուց շատ չանցած կողոպուտի է ենթարկվել, նրան սպառնացել են զենքով։

Հաղթողի անունը հայտարարելուց առաջ ավանդական կարճ հարցազրույցում հաղորդավարը Դեմի Լիին հարց է տվել՝ «Ձեր ո՞ր հատկանիշով եք ամենից շատ հպարտանում ու ինչպե՞ս եք այն կիրառել մրցույթի ժամանակ»։

Աղջիկը պատասխանել է, որ իր ամենակարեւոր հատկանիշն ինքնավստահություն է համարում։ Նա շեշտել է, որ «Միսս Տիեզերքի»  տիտղոսակիրը պետք է կարողանա ոչ միայն իր վախերը հաղթահարել,  այլեւ ուրիշ կանանց օգնել այդ հարցում։ Աղջիկը նաեւ վստահություն է հայտնել, որ համապատասխանում է այդ չափանիշներին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել