«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

15 իմաստուն սկզբունք 2018-ի համար

19:06, 25 դեկտեմբերի

Մի՛ նվնվացեք եւ մի՛ բողոքեք չար բախտից։ Լուռ վեր կացեք, գնացեք եւ արեք այն ամենն, ինչ պետք է։

Վե՛րջ տվեք փորձել ու փորձարկել։ Կա՛մ անում եք, կա՛մ ոչ։ Վերջ։

Ճանապարհորդե՛ք։ Տարեկան 2 անգամ մեկնեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել։ Ճանապարհորդություններն օգնում են գտնել սեփական եսը։

Թույլ տվեք սխալներ անել։ Ինչ–որ բան եք բաց թողել, դրանից դասե՛ր քաղեք։ Սխալը զարգանալու համար հիանալի հնարավորություն է։

Զարգացրեք անհատականությունը։ Դուք այնպիսին եք, ինչպիսին որ կաք։ Ոչ մեկի հետ մի՛ մրցակցեք, ձեզնից բացի։

Ինքնուրույն որոշումներ կայացրեք։ Ուրիշի բաղադրատոմսով մի՛ պատրաստեք։

Վերին ուժերին հարգանքո՛վ վերաբերվեք։ Հենց այնպես մի՛ հիշատակեք նրանց անունը։



Մի՛ եղեք կպչուն։ Աշխարհը մեծ է, այնտեղ հաստատ կա մեկը, որը երջանիկ կլինի՝ ստանալով հենց Ձեզ եւ Ձեր ժպիտը։

Մեդիտացիա՛ արեք ամեն օր։ Սովորեք թուլանալ եւ կենտրոնանալ։

Ժպտացեք, եթե ինչ–որ բան այնպես չի ստացվում, ինչպես դուք եք պլանավորել։ Հիշեք, որ ցանկալին չստանալը երբեմն  հենց հաջողություն է որ կա։

Սովորեք ասել «Ո՛Չ»։ Մի՛ վախեցեք արտահայտվել։ Չե՞ք ցանկանում քաղաքավարության այց կատարել՝ ասե՛ք ոչ… Ո՛Չ։

Բաց թողեք մարդկանց եւ իրավիճակները։ Մտքում մի՛ պատկերացրեք հնարավոր տարբերակները։ Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է։ Երբ դժվար է բաց թողնել, ձեզ 2 հարց տվեք. «Սա ինձ համար կարեւոր կլինի՞ 5 տարի անց» կամ «Այսօր երեկոյան ես մեկնում եմ Բուենոս Այրես (տեղն էական չէ), այս խնդիրն ինձ հե՞տ եմ տանելու»։

Գնահատեք բառերն ըստ նրա, թե որքանով են դրանք ճշմարիտ, օգտակար եւ բարի։ Խոսեք ըստ էության, ոչ մի ավելորդ բան։ Ասեք «Ո՛Չ» բամբասանքին, ստին եւ բողոքներին։ Ավելի լավ է՝ լռեք, եթե ասելու բան չունեք։

Մտածե՛ք։ Նախքան որոշում կայացնելը մտածեք, գնահատեք դրա արժեքը։

Եթե մեկի վրա սաստիկ զայրացել եք, սպասեք 24 ժամ, նախքան որեւէ բան կպատասխանեք։

Աղբյուրը՝ Wday.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել