Ավրաամ Ռուսոն, որը բաժանվում է իր կնոջից՝ Մորելայից, երեկ դարձել է «На самом деле» հաղորդման հերթական թողարկման հերոսը եւ պատմել, որ պատրաստ է վերադառնալ կնոջ մոտ, որին հաճախ դավաճանել է։ Սակայն կան մի քանի պայմաններ, որոնք Մորելա Ռուսոն պետք է կատարի, որպեսզի ընտանիքը վերամիավորվի։ Նա պետք է վաճառի իր տունը Ամերիկայում, քանի որ Ավրաամը պարզապես ի վիճակի չէ այդքան թանկ տուն պահել։
Երաժիշտը խոստովանել է, որ մի քանի անգամ դավաճանել է կնոջը, բայց դեռ քնքուշ զգացմունքներ է տածում նրա նկատմամբ ու չի ուզում քանդել ընտանիքը։
Սակայն Մորելան ապահարզան է պահանջում։ Նա փաստաթղթերը ուղարկել է դատարան։ Մորելայի խոսքով՝ Ավրաամի հետ իր ամուսնությունը վաղուց է ճաք տվել։
«Մեր ամուսնական հարաբերությունները բարդ են եղել, մեր ընտանիքը փաստացի բաժանված է, մենք առանձին ենք ապրում, ամուսնական հարաբերություններ չունենք, համատեղ տնտեսություն՝ նույնպես»,- ասել է նա իր դատական հայցում։
«Ավրաամ Ռուսոյի հետ կան զգալի ու անուղղելի տարաձայնություններ, մենք տարբեր կերպ ենք հասկանում ընտանիքը, դրանում ամուսինների դերը, տարբեր վերաբերմունք ունենք երեխաների դաստիարակությանը, ամուսնական հավատարմությանը, ինչի պատճառով լինում են վեճեր ու անհնար է դառնում համատեղ կյանքն ու ընտանիքի պահպանումը։ Ես վճռականորեն որոշել եմ բաժանվել, քանի որ ստեղծված իրավիճակում ընտանիքի պահպանումը անհնար է նրա անպատասխանատու վարքագծի, ընտանիքին առանց գոյության միջոցների թողնելու ու ամուսնական անհավատարմության պատճառով»,- մեջբերում է երաժշտի կնոջ խոսքը StarHit ամսագիրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն