Չի կարելի հայելու առաջ բացասական բաներ ասել
Ըստ ժողովրդական հավատալիքների, նաեւ ըստ էզոթերիկների ու ֆեն շույ վարպետների՝ հայելիները սրբազան նշանակություն ունեն, դրանք ունակ են բազմապատկել մեր ասած բառերի ուժը։ Այդ իսկ պատճառով հայելու առաջ ոչ մի դեպքում չի կարելի բարձրաձայնել այն մասին, որ դուք անհաջողակ եք, տգեղ, հիվանդ կամ աղքատ։ Հայելիները ներծծում են մարդու էներգետիկան՝ դրա հարյուրապատիկը վերադարձնելով իրական աշխարհ։
Չի կարելի ուտել հայելու առաջ
Ըստ հավատալիքների՝ մարդը, որը հայելու առաջ է ուտում, կարող է կորցնել հիշողությունը։ Այն կանայք, որոնք հայելու առաջ են սնվում, կարող են կորցնել իրենց կանացի գրավչությունը։
Չի կարելի գիշերը նայել հայելու մեջ
Գիշերը հայելու մեջ նայելը նաեւ կարող է հյուծել մարդու հոգեկան ուժերը։
Չի կարելի նախօրոք նշել ծննդյան օրը
Ծննդյան օրը նախօրոք նշելը միշտ էլ վատ նշան է համարվել։ Նախկինում հավատում էին, որ դա կարող է հիվանդություն առաջացնել։
Չի կարելի նախապես շնորհավորել ծննդյան օրը
Ըստ ժողովրդական հավատալիքների՝ ծննդյան օրը մարդուն պաշտպանում է հրեշտակը, իսկ նախապես հնչած շնորհավորանքը կարող է գրավել չար ուժերին, որոնք հոբելյարից կխլեն նրա առողջությունը։
Չի կարելի հագուստը կարել առանց հանելու
Տնից դուրս գալուց առաջ Ձեր հագին հագուստը կարելու հետեւանքով Դուք կարող եք խնդիրների հանդիպել ճանապարհին։ Եթե կոճակ եք կարում առանց հագուստը հանելու, կարող եք զրկվել Ձեր ֆինանսական բարեկեցությունից։ Մեր նախնիները կարծում էին, թե հագուստն առանց հանելու կարելու հետեւանքով մարդը մոռացկոտ ու ցրված է դառնում։
Չի կարելի ծեծել կատուներին
Դեռ հին ժամանակներից համարվում է, որ նրանք, ովքեր նեղացնում են կատուներին, իրենց գլխին դժբախտություն են բերում։ Կյանքի սեւ ժամանակահատվածը կարող է տեւել յոթ տարի։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը