ԽՈՅԵՐ
Այսօր դուք շատ դժվարությամբ կհասկանաք ձեր սիրելի անձնավորությանը, քանի որ նա չի գնահատի ձեր հումորի զգացումը: Ձեր կատակները ծիծաղելի եւ ընդունելի չեն լինի նրա համար: Կարելի է այսօր խուսափել կատակելուց:
ՑԼԵՐ
Դժբախտաբար ձեզ համար հարազատ եւ մտերիմ մեկին կորցնելու կամ նրա հետ վիճելու հավանականությունը շատ մեծ է այսօր: Ամեն ինչ շատ ավելի վատ վերջաբան կունենա, եթե կորցնեք ձեր զսպվածությունը եւ սթափ միտքը: Միգուցե այսօր պետք է փորձել հետեւողական լինել եւ ավելի զգույշ քայլեր կատարել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր փորձեք որքան հնարավոր է քիչ ժամանակ անցկացնել ձեր սիրելի էակի հետ: Թույլ տվեք եւ ձեզ, եւ նրան, փոքր-ինչ հանգստանալ իրարից, լիցքավորվել նոր ու թարմ տպավորություններով եւ բուռն զգացողություններով: Հավատացեք, դրանք միայն կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետինների ընտանեկան բյուջեում մեծ դեֆիցիտ է լինելու: Իսկ ի՞նչ կարելի է անել: Աստղերը խորհուրդ են տալիս վերանայել ձեր հաշվարկները կամ մեկ այլ հաշվապահի ընդունել աշխատանքի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր յուրօրինակ պատասխանատավություն կզգաք ձեր սիրելի անձնավորության համար: Ընդ որում՝ պատասխանատվությունն այնքան մեծ կլինի, որ հնարավոր է վախեցնի Նրան: Մի խոսքով, ամեն ինչ ձեր ձեռքերում է. խելամիտ քայլեր արեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կսկսի խախտել այն կանոնները, որոնք դուք եք հաստատել: Նրա պահելաձեւը կանհանգստացնի ձեզ: Իհարկե, դժվար է ասել, թե ինչ հետեւություններ կանեք դուք, սակայն ցանկացած եզրակացություն պետք է ապացույցների եւ փաստարկների հիման վրա լինի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ առաջնորդելու է միայն մեկ միտք՝ ձեր տեսակետը ամենաճիշտ է: Իսկ դուք փորձելու եք կիսվել ձեր կարծիքով եւ թելադրել այն: Սակայն ձեր ընտրյալը հնարավոր է չհամաձայնի ձեզ հետ եւ արդյուքնում ջանքերն ապարդյուն կլինեն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակն իր տեսակետը մի քանի անգամ կկրկնի, քանի որ նա կարծում է, որ հենց դա է ճիշտ եւ միակ տարբերակը, իսկ դուք այնքան էլ չեք համաձայնի նրա հետ: Սակայն պետք է ամեն ինչ գեղեցիկ եւ չափի մեջ լինի, այլապես նյարդային պոռթկումը անխուսափելի է:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր հարկավոր է մտածել՝ չարժե՞ արդյոք ավելի մտերմանալ ձեր սիրելի անձնավորության հետ, եւս մեկ քայլ անել նրան ավելի մոտ լինելու համար: Միգուցե հարաբերությունների նոր փուլ սկսելու ժամանակն է: Ի դեպ, այն շատ ավելի հաճելի կլինի ձեզ համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելի էակը համոզված կլինի, որ իր բոլոր քայլերը շատ ճիշտ են, եւ դրանք դրական ազդեցություն կունենան հարաբերությունների հետագա զարգացման վրա: Եթե դուք նույնպես համոզված եք, որ Նա իրավացի է, ուրեմն հետեւեք ձեր ընտրյալին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Իրադարձություններով լի օր է սպասվում Ջրհոսներին: Ակնհայտ է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ինչ-ինչ սխալ քայլեր եք արել, որոնց համար հարկավոր է հենց այսօր պատասխան տալ: Եվ ձեր մտերիմների սերն ու հարգանքը վերականգնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրել:
ՁԿՆԵՐ
Այսօր հարկավոր է ստիպել Նրան խանդել ձեզ. սակայն հիշեք՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Այո, զգացմունքները փոքր-ինչ բորբոքելու ճիշտ ժամանակն է: Օգտվեք առիթից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին