1. Հետաքրքրություններ
Շատ կանայք ամուսնանալուց հետո մտածում են միայն տնային գործերի եւ առօրյա խնդիրների մասին՝ մոռանալով սեփական հետաքրքրությունների եւ հոբիների մասին։ Կյանքն ավելի գունեղ դարձնելու համար պետք է աշխատել, սովորել կամ զբաղվել սիրելի հոբիով։
2. Ընտանեկան ավանդույթներ
Երջանիկ ընտանիքում կան ավադույթներ։ Օրինակ՝ առավոտյան միասին սուրճ խմել, միասին գնալ աշխատանքի, ազատ ժամանակ հանդիպել, օրվա անելիքները ծրագրել եւ այլն։ Առաջին հայացքից մանրուք է թվում, բայց սա շատ կարեւոր ու էական նշանակություն ունի զույգի կյանքում։
3. Հանդիպում
Շատ կանայք մտածում են. «Ավարտվեց մեղրամիսը. վերջ, ռոմանտիկ կյանքը մնաց հետեւում»։ Նույնիսկ եթե ամուսինը ռոմանտիկ հանդիպումներ կամ ընթրիք չի կազմակերպում, կարող եք դուք լինել նախաձեռնողի դերում։ Իսկ հաճելի անակնկալների համար միշտ էլ կարելի է ժամանակ գտնել։
4. Փոխհամաձայնություն
Ցանկացած իրավիճակում ամուսինները պետք է ամուր հենարան լինեն մեկը մյուսի համար։ Անհրաժեշտության դեպքում կարելի է անգամ ստանձնել ամուսնու դերը եւ ընտանիքում դառնալ գլխավորը։ Կարեւորը՝ փոխադարձ հարգանք ու համաձայնություն լինի։
5. Ընկերություն
Կինն ու ամուսինը պետք է մտերիմ ընկերներ լինեն իրար համար։ Նրանք միայն միմյանց կարող են վստահել իրենց գաղտնիքները։
6. Ճիշտ առաջնահերթություն
Կնոջ կյանքում ամենակարեւոր տեղը զբաղեցնում է ամուսինը։ Նույնիսկ եթե երեխա ունեք, նա չի կարող առաջինը լինել ձեր կյանքում։ Ձեզ համար միշտ առաջնահերթ պետք է լինի ամուսինների միջեւ եղած ամուր կապը։
7. Փոխզիջում
Հաճախ երբ կնոջ եւ տղամարդու հարաբերություններում տարաձայնություններ են լինում, նրանք որոշում են բաժանվել։ Սա ամենահեշտ լուծումն է։ Ավելի դժվար է դիմացինին հասկանալն ու փոխզիջման գնալը։ Սակայն միայն այսպես կարող եք երջանիկ եւ երկարատեւ հարաբերություններ ունենալ։
8. Հումորի զգացում
Եթե ամուսինները հումորի լավ զգացում ունեն, կարողանում են ծիծաղել սեփական սխալների վրա, ինչպես նաեւ ճիշտ հասկանալ դիմացինի կատակը, ուրեմն նրանք ճիշտ ընտրություն են կատարել։
9. Հարգանք
Ուշադիր եղեք եւ հարգեք դիմացինին, նրա անձը, արժանապատվությունը, նախընտրությունները, կայացրած որոշումներ եւ այլն։ Հոգատար եղեք միմյանց նկատմամբ։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին