Թինա Կանդելակին վրացիների ու հայերի, Instagram-ի հայկական մաֆիայի, Քիմ Քարդաշյանի եւ այլնի մասին

Վեցամյա հայ աղջնակը կրկնօրինակում է ռեփեր Cardi B-ին

Հոլիվուդյան սեքս սկանդալներն ու հայկական շոու բիզնեսը. NEWS.am STYLE-ի հարցումը

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնողներ են դարձել

Լավ կլինի՝ ավելի շատ հայեր անգլերեն խոսեն. NEWS.am STYLE-ի հարցումը՝ զբոսաշրջիկների հետ

Արքայախնձորով աղցան. Ամանորից հետո առողջ սննդակարգին վերադառնալու լավ տարբերակ

Սեւակ Խանաղյանը, Նունե Եսայանը, Սոֆի Մխեյանը, Արսեն Սաֆարյանն ու այլք շնորհավորեցին Հին Նոր տարին

Հայկ Ավանեսյանի հեղինակած շքեղ զգեստով Վերա Բրեժնեւան՝ «Россия» հեռուստաալիքի ամանորյա թողարկմանը

Ռուս ու գերմանացի աղջիկները, թանկարժեք զարդերը Գրիգորի Լեպսից ու էրոտիկ լուսանկարչուհին՝ նոր Comedy club-ում

Ռնգեղջյուրի պարը. Գոհար Ավետիսյանը լողազգեստով պար է ցուցադրել

Critics' Choice Awards – 2018

«Ոսկե Գլոբուս 2018». ինչո՞ւ էին աստղերը զանգվածաբար սեւ զգեստ հագել

Ինչպես արագ եւ արդյունավետ նիհարել Ամանորից հետո

Տոնական համերգ Ազատության հրապարակում, հնդկացիները եւ ազգային զբոսահանդեսը Երեւանում

Shine&Food. Ձուկ. այս անգամ`իմ սեփական բաղադրատոմսով

Shine&Food. Ի՞նչ խոզի բուդ, եթե սեղանին այս աղցանը կա

Ինչպես հայը սովորեցրեց վրացուն աշխատել եւ ինչպես Գարիկ Մարտիրոսյանին գետը նետեցին նոր Comedy Club-ում

Աշխարհի ամենասեքսուալ մոդելներից մեկը՝ Ջոան Սմոլսը, ներկայացել է Love էրոտիկ օրացույցում

Ինչպիսին ես անկողնում՝ կախված նրանից, թե շաբաթվա որ օրն ես ծնվել

23:06, 12 հունվարի

Երկուշաբթի ծնվածներ

Երկիրը երկուշաբթի է ստեղծվել, այդ պատճառով այդ օրը ծնված մարդիկ միշտ ավելի իմաստուն են, անկաշկանդ եւ ջանասեր: Նրանք սիրում են փորձարկումներ եւ նայում են ուղիղ դրանց աչքերի մեջ: Արտաքին գործոնների առումով`երկուշաբթիի մարդիկ միշտ հրաշալի տեսք ունեն: Նրանք հրեշտակային դեմք  ունեն եւ ոճի հրաշալի զգացում: Նման մարդկանց ենթագիտակցորեն ուզում ես կողքիդ տեսնել: Դրանք մագնիս մարդիկ են: Նրանք չեն վախենում կարճատեւ սիրավեպերից, բայց ամբողջությամբ բացվում են միայն «յուրայինների» առաջ: Նրանք ամենավարպետ սիրեկաններն են, որովհետեւ հաճախ են հոգեբանական մեթոդ օգտագործում` ռոմանտիկան: 

Երեքշաբթի ծնվածներ

Երեքշաբթիի շքեղ եւ շնորհագեղ մարդիկ շատերի սեռական ցանկության առարկան են: Նրանք ֆիզիկապես ուժեղ են եւ իրենց ցանկություններում մի քիչ ագրեսիվ:  Իրենց էությամբ նրանք եսասեր են եւ ինքնասիրահարված, հաճախ են մտածում իրենց մասին եւ իրենց պահանջների: Բայց նրանք հրաշալի սիրեկաններ են, որոնք միշտ ինտուիցիայով հասկանում են, թե ինչ է ուզում իրենց զուգընկերը: Իսկ ինտիմ խաղերի համար դա հրաշալի հատկանիշ է: 

Չորեքշաբթի ծնվածներ

Այդ մարդկանց համար դժվար է որոշել, թե ինչ եւ ինչպես են ուզում անկողնում:  Նրանք ջանում են ամեն ինչ փորձել, բայց միաժամանակ չեն ուզում    «մատչելի» եւ  «թեթեւամիտ» թվալ: Նրանք չեն վախենում նոր գագաթներ գրավել: Նրանց համար անհնարին ոչինչ չկա, բայց նրանք չեն ցուցադրի իրենց տաղանդները: Նրանց համար գլխավորն արդյունքն է եւ ինքնատիպությունը: Նրանց ձանձրացնում է միատարրությունը եւ միատեսակությունը: Որքան ավելի եք տալիս նման մարդկանց, այնքան շատ եք ստանում ի պատասխան:  Առատաձեռնության եւ ընկալման մակարդակը հավասար է փոխհատուցման մակարդակին:  

Հինգշաբթի ծնվածներ

Հինգշաբթիի մարդիկ կյանքից ամեն ինչ ստանում են արագ եւ հնարավորինս շատ: Նրանք չեն վախենում ռիսկից եւ գիտեն ադրենալինի համը: Նման զուգընկերոջ հետ չես հասցնի ձանձրանալ: Իրենց էությամբ նրանք պայքարում են արդարության համար, այդ պատճառով անկողնում ավելի լավ է նրանց հետ անմիջապես քննարկել բոլոր  «տաբու» գոտիները եւ թեմաները, որովհետեւ նրանք խաբեությունը չեն ների: 

Ուրբաթ ծնվածներ

Ուրբաթ օրվա մարդիկ չեն սիրում արագ «վերամիավորում»: Եվ այժմ մենք խոսում ենք ոչ թե հենց գործընթացի արագության մասին: Նրանք չեն սիրում հարաբերություններն արագ  տեղափոխել «ֆիզիկական մտերմության» փուլ: Նրանց համար կարեւոր են զգացմունքները, հարգանքը, ըմբռնումը եւ ներդաշնակությունը: Ուրբաթ օրվա մարդիկ ինտիմին լուրջ են վերաբերվում, այդ պատճառով չարժե շտապեցնել նրանց: Հոգին բացեք նման զուգընկերոջ առաջ, ի պատասխան դուք երջանիկ կյանքի դրախտային անկյուն կստանաք անկողնում լիակատար ըմբռնմամբ:  

Շաբաթ ծնվածներ

Այս մարդիկ այրվում են: Նրանք լի են էներգիայով եւ ինքնատիպ մտքերով: Շաբաթի մարդիկ չեն վախենում, որ իրենց անակնկալի կբերեն ցանկացած վայրում եւ ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամի «անպատշաճ» զբաղմունքով զբաղվելիս: Ադրենալինը նրանց երկրորդ  «ես»-ն է: Նրանք, առաջին հանգստյան օրվա նման, միշտ սպասված են եւ անմոռանալի: Եթե դուք շաբաթ օրը ծնված զուգընկեր եք ունեցել, նրա հետ համատեղ գիշերների կարոտը ձեզ կհետապնդի երկար եւ տանջալիորեն: 

Կիրակի ծնվածներ

Նրանք ամենաիմաստուն զուգընկերներն են: Նրանք հուսալի են, կայուն, ֆիզիկապես եւ բարոյապես սքանչելի: Նրանք անկողնում միշտ մտածում են զուգընկերոջ մասին: Փոխադարձ բավարարումը նրանց կենսական առաքելությունն է:  Կիրակիի մարդիկ լի են էներգիայով եւ հրաշալի ֆիզիկական նախապատրաստություն ունեն, ինչը նրանց հրաշալի սիրեկաններ է դարձնում: Կիրակիի մարդիկ գնահատում են շքեղությունը եւ գեղեցկությունը, այդ պատճառով ֆիզիկական հաճույքից բացի, ձեզ էսթետիկ հաճույք է սպասում:  

Որքան էլ ֆանտաստիկ հնչի դա, մարդկանց` իրար հանդեպ հակումը կապված է շաբաթվա այն օրից, որում ծնվել են: Հնարավոր է` վերհիշելով ձեր բոլոր նախկին զուգընկերներին` դուք նկատել եք, որ նրանց մեծ մասը ծնվել է շաբաթվա կոնկրետ մի օր:   Բնությունը եւ ճակատագիրը միշտ հարչուստ են եղել գաղտնիքով եւ հանելուկներով: Մենք հենց նոր բացահայտել ենք ֆիզիկական եւ բարոյական ձգողության միստիկական  «համընկնումը»:

Սերը եւ նրա բոլոր դրսեւորումները մեր կյանքի լուսավոր մասն են: Հենց այդ զգացումներն են մեզ ավելի լավը դարձնում եւ մեզ երկրորդ շնչառություն են տալիս:  Երջանկությունը գալիս է ինչ-որ պահի եւ հավերժ չի տեւում, այդ պատճառով պետք է սովորել վայելել յուրաքանչյուր պահը, որն անցկացնում եք սիրելի մարդու հետ:  

 

Աղբյուրը` 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ դերասանը
Սոս Ջանիբեկյան
Խորեն Լեւոնյան
Ավո Խալաթյան
Գագիկ Մկրտչյան (Tatoo Art)
Հայկ Աֆրիկյան