Առաջին կանոն
Հարաբերությունները պետք է թեթեւ լինեն: Թեթեւ պետք է լինեն ի սկզբանե: Առաջին իսկ րոպեներից: Մարդն անմիջապես իրեն այնպես է զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի շատ է համապատասխանում, քան նա, ում շուրջը պիտի տարիներով պտտվես: Տղան, որի հետ ծանոթանալուց 15 րոպե հետո պատրաստ ես առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, քեզ համար ավելի լավն է, քան նա, ում 7 տարի անպատասխան նամակներ ես գրել: Աղջիկը, որը քո հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսեւորում ավելի լավն է անառիկ գեղեցկուհուց, որին պետք է Բահամներ տանես: Պարզ է, նշանակում է՝ լավ է: Բարդ է, նշանակում է՝ վատ է: Սա աքսիոմա է: Այն ապացուցման կարիք չունի: Ընդհանրապես, հարաբերություններում ոչ մի բան չպետք է ապացուցես քո հաշվին:
Կարիք չկա որեւէ մեկին հասնելու, որեւէ մեկին հարմարվելու եւ որեւէ մեկի հետեւից վազելու: Դա մեկ անգամ անելով՝ կանես ամեն անգամ, իսկ ի պատասխան՝ կտեսնես միայն քմահաճ դժգոհ դեմք: Եթե անմիջապես սխալ է ստացվել, կայծ չի բռնկվել, չի կպել՝ կատվի պոչից մի՛ քաշեք: Նշանակում է՝ ձերը չէ: Բարդ հարաբերությունները միայն նրանց են համապատասխանում, ովքեր ձանձրանում են եւ ազատ ժամանակ շատ ունեն: Այդ տառապանքը փչացնում է մնացած բոլորի միայն նյարդերը: Չարժե բարդ հարաբերությունների մեջ թավալվել: Այն հարաբերությունները, որոնց դեպքում միակ բանը, որ անում եք՝ ուրիշի դուդուկի տակ պարելն է, նվաստացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի: Թույլ մի՛ տվեք ձեզ բարդ հարաբերությունների մեջ ներքաշվել:
Երկրորդ կանոն
Այս կանոնը երկրորդն է, բայց պակաս կարեւոր չէ: Հարաբերությունները պետք է ուրախություն պարգեւեն:
Այս պնդումը եւս ապացուցման կարիք չունի: Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգեւել, այլ միայն նողկանք են հարուցում, այդ երեւույթն արմատից կտրեք: Մի՛ վարժվեք պարզաբանումներին, արցունքներին եւ ափսեներ կոտրելուն: Դադարեցրեք երկար խոսակցությունները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ճանապարհ է դեպի դժոխք: Հենց հարաբերություններից ուրախությունը մի փոքր պակասում է, դրանք անօգուտ են դառնում: Թվում է՝ ավելի պարզ բան չկա: Բայց չէ՞ որ մարդկանցից շատերը տարիներ շարունակ ծամծմում են իրենց վիրավորանքները: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են անիմաստ պարզաբանումներով: Կարիք չկա դա անել: Հենց գիտակցում եք, որ ձեր բառերը ուրախություն են խլում՝ փակեք բերանը: Պարզաբանում է սկսվում՝ հեռացեք: Մարդը ցանկանում է միայն մեղադրել եւ հանդիմանել՝ թույլ մի տվեք ձեր մեջ մեղքի զգացում սերմանեն: Հեռացե՛ք: Հարաբերություններն ուրախության համար են: Մնացած բոլոր հարաբերությունները «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն են այդպես ապրում», «սովորույթի համաձայն», «որովհետեւ առանց նրա ավելի վատ կլինի»՝ կարելի է ուղղակի աղբամանը նետել:
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են