Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Նիհարելու հանրահայտ սննդակարգեր, որոնք վտանգավոր են առողջության համար

14:05, 22 հունվարի

Նիհարելու սննդակարգերը հաճախ ոչ միայն չեն օգնում նիհարելուն, այլև սխալ կիրառման դեպքում վնասում են օրգանիզմին: Հանրահայտ սննդակարգերից հատկապես երեքն, ըստ մասնագետների, չափազանց վտանգավոր են, և հարկավոր է զերծ մնալ դրանցից՝ հատկապես եթե ցուցված չեն բժշկի կողմից:

Սննդաբանները խորհուրդ են տալիս պահպանել սննդի բուրգի սկզբունքը և օրվա կերակրաբաժնում ներառել օրգանիզմի համար չափազանց կարևոր բոլոր բաղադրիչները՝ ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, միկրոօրգանիզմներ: Ընդ որում՝ մեկ օրաբաժինը խորհուրդ է տրվում ուտել երեք-չորս անգամից: Բայց շատերը շարունակում են օրգանիզմը հյուծել տարատեսակ սննդակարգերով, որոնք եթե անգամ որևէ արդյունք տալիս են, ապա այն տևական չի լինում, և որոշ ժամանակ հետո մարդը նորից գիրանում է: Մինչդեռ սննդի սահմանափակումները հաճախ բավականին թանկ են արժենում մարդուն, քանի որ տարբեր հիվանդություններ են առաջացնում՝ երբեմն լուրջ ու անդառնալի:

Սննդաբանները ներկայացրել են առողջության համար ամենավտանգավոր սննդակարգերը և պատմել, թե ինչու է հարկավոր խուսափել դրանցից:

Պալեոսննդակարգ (քարե դարի սննդակարգ)

Սննդակարգի այս տեսակը բաղկացած է բուսական և կենդանական ծագման որոշ մթերքներից, որոնք ենթադրաբար օգտագործել են մեր նախնիները քարե դարում: Այլ կերպ ասած՝ այն ժամանակակից մոտեցում է պալեոլիտի ժամանակաշրջանի մեր նախնիների սննդակարգին, որը հիմնականում բաղկացած է կենդանիների՝ այդ թվում թռչնի, ձկան որակյալ մսից, մրգերից, բանջարեղենից, ընկուզեղենից, սերմերից և բացառում է հատիկավորները, ընդեղենը, կաթնամթերքը, շաքարը և բուսայուղը, մշակված և ճարպոտ միսը: Այս սննդակարգը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և բջջանյութով, որոնք չափազանց կարևոր են օրգանիզմի համար և միևնույն ժամանակ կալորիական չեն: Առաջին հայացքից թվում է, թե նման սննդակարգը ոչնչով չի կարող սպառնալ օրգանիզմին, ավելին՝ այն օգտակար է ոչ միայն նիհարելու համար, այլև առողջության:

Սակայն պարզվում է, որ սննդակարգով պարտադրվող որոշակի զրկանքները բացասաբար են անդրադառնում մեզ վրա: Մասնագետների պնդմամբ՝ այն ոչ բոլորի համար է խրախուսելի, ուստի չի կարելի առանց երկար-բարակ մտածելու կամ մասնագետի հետ խորհրդակցելու անցնել նման սննդակարգի: Իրականում այն նախատեսված է որոշակի հիվանդությունների բուժման համար և չի կարելի երկարատև օգտագործել: Հակառակ դեպքում մարդու մոտ կարող է վիտամին D-ի և կալցիումի պակաս առաջանալ, իսկ չափազանց մեծ քանակությամբ սպիտակուցի պատճառով կարող են տուժել երիկամները:

Ալկալիական սննդակարգ

Այս սննդակարգը նախատեսում է թթվային և հիմնային սննդի միաժամանակյա օգտագործում: Թթվային սնունդը սպիտակուցներով հարուստ է և կարող է նպաստել ստամոքսահյութի չափից ավելի շատ արտադրմանը, իսկ դա կարող է ավելորդ ինսուլինի արտադրման պատճառ դառնալ: Հիմնային բուսական սնունդը չեզոքացնում է ավելորդ թթվայնությունը և օգնում է օրգանիզմին առավելագույնը յուրացնել մթերքների բոլոր օգտակար բաղադրիչները: Ուստի այս սննդակարգի կողմնակիցները խորհուրդ են տալիս սննդի օրաբաժնում ներառել միայն 30 տոկոս թթվային և 70 տոկոս հիմնային սնունդ: Այսինքն՝ թույլատրվում է ուտել մրգեր, բանջարեղեն և տավարի կամ գառան անյուղ միս՝ միաժամանակ վերահսկելով խոլեստերինի մակարդակը օրգանիզմում: Բադի և սագի միսը մեծ քանակությամբ ճարպ և խոլեստերին է պարունակում, ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել: Հիմնային մթերքներից կարելի է ներառել ցորեն, հնդկաձավար, զեյթունի ձիթայուղ, նուշ, մեղր, սերուցք, պաղպաղակ, մուրաբա և այլն:

Սակայն ինչպես նշում են մասնագետները՝ այս սննդակարգը նպաստելով օրգանիզմում թթվայնության նվազեցմանը՝  կարող է նյութափոխանակության խանգարումներ առաջացնել:

Իսկ եթե մարդն արդեն սրտի հիվանդություն ունի, գաստրիտ, ապա այս սննդակարգը պարզապես հակացուցված է:

Բժիշկ Դյուկանի սննդակարգը

Աշխարհում մեծ համբավ վայելող սննդակարգերից մեկն իրականում ամենևին առողջարար չէ: Այս սննդակարգի շնորհիվ հնարավոր է շատ արագ և զգալի նիհարել՝ ամբողջ կյանքի ընթացքում պահպանելով ցանկալի քաշը: Ցածր ածխաջրածնային և մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սննդակարգը հնարավորություն է տալիս ուտել սրտիդ ուզածի չափով, բայց միայն սպիտակուցային սնունդ: Ցանկության դեպքում երբեմն կարելի է մրգեր և բանջարեղեն ուտել:

Սննդակարգը բաղկացած է 4 փուլից: Առաջին փուլում կարելի է միայն սպիտակուցային սնունդ ուտել: Երկրորդ փուլում թույլատրվում է սպիտակուցային սննդի հետ նաև բանջարեղեն ուտել, բայց միայն որոշակի օրերի: Երրոդ փուլում կարելի է նաև բրինձ, մակարոնեղեն և որոշ ածխաջրածնային սննդամթերք ուտել: Եզրափակիչ փուլում նորից միայն սպիտակուցային սնունդ է պարտադրվում:

Մասնագետները  պնդում են՝ օրգանիզմին բազմազան սնունդ է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի ստանալ բոլոր օգտակար տարրերը: Սպիտակուցային սնունդը շատ արագ է հագեցնում և հետո երկար ժամանակ մարդը քաղցի զգացում չի ունենում: Պատճառն այն է, որ սպիտակուցը շատ դանդաղ է մարսվում, և մարդու մոտ տևական ժամանակ հագեցվածության զգացումը պահպանվում է: Նման սնունդը նպաստում է արագ նիհարելուն: Սակայն այն նաև վատ հետևանքներ է ունենում: Միայն սպիտակուցներով սնվելու դեպքում կարող է հոդաբորբ առաջանալ, լյարդը և երիկամները նույնպես կարող են տուժել: Սննդակարգի բարդություններն ի հայտ են գալիս ոչ միանգամից, այլ 4-6 ամիս հետո:

Աղբյուրը՝ Wday.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել