Նիհարելու սննդակարգերը հաճախ ոչ միայն չեն օգնում նիհարելուն, այլև սխալ կիրառման դեպքում վնասում են օրգանիզմին: Հանրահայտ սննդակարգերից հատկապես երեքն, ըստ մասնագետների, չափազանց վտանգավոր են, և հարկավոր է զերծ մնալ դրանցից՝ հատկապես եթե ցուցված չեն բժշկի կողմից:
Սննդաբանները խորհուրդ են տալիս պահպանել սննդի բուրգի սկզբունքը և օրվա կերակրաբաժնում ներառել օրգանիզմի համար չափազանց կարևոր բոլոր բաղադրիչները՝ ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, միկրոօրգանիզմներ: Ընդ որում՝ մեկ օրաբաժինը խորհուրդ է տրվում ուտել երեք-չորս անգամից: Բայց շատերը շարունակում են օրգանիզմը հյուծել տարատեսակ սննդակարգերով, որոնք եթե անգամ որևէ արդյունք տալիս են, ապա այն տևական չի լինում, և որոշ ժամանակ հետո մարդը նորից գիրանում է: Մինչդեռ սննդի սահմանափակումները հաճախ բավականին թանկ են արժենում մարդուն, քանի որ տարբեր հիվանդություններ են առաջացնում՝ երբեմն լուրջ ու անդառնալի:
Սննդաբանները ներկայացրել են առողջության համար ամենավտանգավոր սննդակարգերը և պատմել, թե ինչու է հարկավոր խուսափել դրանցից:
Պալեոսննդակարգ (քարե դարի սննդակարգ)
Սննդակարգի այս տեսակը բաղկացած է բուսական և կենդանական ծագման որոշ մթերքներից, որոնք ենթադրաբար օգտագործել են մեր նախնիները քարե դարում: Այլ կերպ ասած՝ այն ժամանակակից մոտեցում է պալեոլիտի ժամանակաշրջանի մեր նախնիների սննդակարգին, որը հիմնականում բաղկացած է կենդանիների՝ այդ թվում թռչնի, ձկան որակյալ մսից, մրգերից, բանջարեղենից, ընկուզեղենից, սերմերից և բացառում է հատիկավորները, ընդեղենը, կաթնամթերքը, շաքարը և բուսայուղը, մշակված և ճարպոտ միսը: Այս սննդակարգը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և բջջանյութով, որոնք չափազանց կարևոր են օրգանիզմի համար և միևնույն ժամանակ կալորիական չեն: Առաջին հայացքից թվում է, թե նման սննդակարգը ոչնչով չի կարող սպառնալ օրգանիզմին, ավելին՝ այն օգտակար է ոչ միայն նիհարելու համար, այլև առողջության:
Սակայն պարզվում է, որ սննդակարգով պարտադրվող որոշակի զրկանքները բացասաբար են անդրադառնում մեզ վրա: Մասնագետների պնդմամբ՝ այն ոչ բոլորի համար է խրախուսելի, ուստի չի կարելի առանց երկար-բարակ մտածելու կամ մասնագետի հետ խորհրդակցելու անցնել նման սննդակարգի: Իրականում այն նախատեսված է որոշակի հիվանդությունների բուժման համար և չի կարելի երկարատև օգտագործել: Հակառակ դեպքում մարդու մոտ կարող է վիտամին D-ի և կալցիումի պակաս առաջանալ, իսկ չափազանց մեծ քանակությամբ սպիտակուցի պատճառով կարող են տուժել երիկամները:
Ալկալիական սննդակարգ
Այս սննդակարգը նախատեսում է թթվային և հիմնային սննդի միաժամանակյա օգտագործում: Թթվային սնունդը սպիտակուցներով հարուստ է և կարող է նպաստել ստամոքսահյութի չափից ավելի շատ արտադրմանը, իսկ դա կարող է ավելորդ ինսուլինի արտադրման պատճառ դառնալ: Հիմնային բուսական սնունդը չեզոքացնում է ավելորդ թթվայնությունը և օգնում է օրգանիզմին առավելագույնը յուրացնել մթերքների բոլոր օգտակար բաղադրիչները: Ուստի այս սննդակարգի կողմնակիցները խորհուրդ են տալիս սննդի օրաբաժնում ներառել միայն 30 տոկոս թթվային և 70 տոկոս հիմնային սնունդ: Այսինքն՝ թույլատրվում է ուտել մրգեր, բանջարեղեն և տավարի կամ գառան անյուղ միս՝ միաժամանակ վերահսկելով խոլեստերինի մակարդակը օրգանիզմում: Բադի և սագի միսը մեծ քանակությամբ ճարպ և խոլեստերին է պարունակում, ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել: Հիմնային մթերքներից կարելի է ներառել ցորեն, հնդկաձավար, զեյթունի ձիթայուղ, նուշ, մեղր, սերուցք, պաղպաղակ, մուրաբա և այլն:
Սակայն ինչպես նշում են մասնագետները՝ այս սննդակարգը նպաստելով օրգանիզմում թթվայնության նվազեցմանը՝ կարող է նյութափոխանակության խանգարումներ առաջացնել:
Իսկ եթե մարդն արդեն սրտի հիվանդություն ունի, գաստրիտ, ապա այս սննդակարգը պարզապես հակացուցված է:
Բժիշկ Դյուկանի սննդակարգը
Աշխարհում մեծ համբավ վայելող սննդակարգերից մեկն իրականում ամենևին առողջարար չէ: Այս սննդակարգի շնորհիվ հնարավոր է շատ արագ և զգալի նիհարել՝ ամբողջ կյանքի ընթացքում պահպանելով ցանկալի քաշը: Ցածր ածխաջրածնային և մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սննդակարգը հնարավորություն է տալիս ուտել սրտիդ ուզածի չափով, բայց միայն սպիտակուցային սնունդ: Ցանկության դեպքում երբեմն կարելի է մրգեր և բանջարեղեն ուտել:
Սննդակարգը բաղկացած է 4 փուլից: Առաջին փուլում կարելի է միայն սպիտակուցային սնունդ ուտել: Երկրորդ փուլում թույլատրվում է սպիտակուցային սննդի հետ նաև բանջարեղեն ուտել, բայց միայն որոշակի օրերի: Երրոդ փուլում կարելի է նաև բրինձ, մակարոնեղեն և որոշ ածխաջրածնային սննդամթերք ուտել: Եզրափակիչ փուլում նորից միայն սպիտակուցային սնունդ է պարտադրվում:
Մասնագետները պնդում են՝ օրգանիզմին բազմազան սնունդ է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի ստանալ բոլոր օգտակար տարրերը: Սպիտակուցային սնունդը շատ արագ է հագեցնում և հետո երկար ժամանակ մարդը քաղցի զգացում չի ունենում: Պատճառն այն է, որ սպիտակուցը շատ դանդաղ է մարսվում, և մարդու մոտ տևական ժամանակ հագեցվածության զգացումը պահպանվում է: Նման սնունդը նպաստում է արագ նիհարելուն: Սակայն այն նաև վատ հետևանքներ է ունենում: Միայն սպիտակուցներով սնվելու դեպքում կարող է հոդաբորբ առաջանալ, լյարդը և երիկամները նույնպես կարող են տուժել: Սննդակարգի բարդություններն ի հայտ են գալիս ոչ միանգամից, այլ 4-6 ամիս հետո:
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
