Դեռ Ամանորի նախաշեմին Ֆիլիպ Կիրկորովը kp.ru-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ 2018 թվականի գարնանը կմեկնի «Եվրատեսիլը» գրավելու: Նա անգամ խոստովանել էր, որ երգի մրցույթի համար երգ է գրել՝ բարեկամական երկրներից մեկի մասին և որ այն արդեն ամբողջությամբ պատրաստ է:
«Ես համաձայնեցի երգն ինքս գրել, քանի որ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարության կազմում որոշ մարդիկ աշխատանքից ազատվեցին: Ի դեպ, դա տեղի ունեցավ Սերյոժա Լազարևի անվան շուրջ բարձրացած աղմուկից հետո, երբ նրա հետ նախորդ «Եվրատեսիլի» ժամանակ անարդար վարվեցին և ակնհայտ կաշառված գնահատկաններ տվեցին: Ես այն ժամանակ բողոքի մեծ ալիք բարձրացեցի, քանի որ շատերն էին դրանից զայրացած ու վրդովված: Իմ հայտարարություններից անմիջապես հետո հեռարձակողների միության կազմը վերանայվեց: Ուստի ես համաձայնեցի այս տարի ընդունել երկրներից մեկի հրավերը մրցույթին մասնակցելու համար, որի քաղաքականությունը համընկնում է իմ երկրի քաղաքականության հետ: Այլապես ես որևէ այլ երկրի դրոշով բեմ չէի բարձրանա: Հույս ունեմ, այս տարի, ի վերջո, Ռուսաստանն ըստ արժանվույն կգնահատվի այդ մրցույթում»,- ասել է Կիրկորովը:
Նշենք, որ երգիչը «Եվրատեսիլին» կներկայացնի իր One Lucky Day երգը, որը գրել է մոլդովական Doredos խմբի համար: Հենց այդ խումբն է գարնանը երգի մրցույթում ներկայացնելու Մոլդովան: Կիրկորովը միևնույն ժամանակ կներկայանա որպես այդ խմբի պրոդյուսեր:
Երգիչը պատմել է, որ խմբի անդամների հետ ծանոթացել է «Նովայա վոլնա» մրցույթի ժամանակ: Կիրկորովն իր պարտքն է համարում օգնել երիտասադ տաղանդներին, ինչպես որ ժամանակին նրան ձեռք մեկնեց ռուսական էստրադայի պրիմադոննան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը