Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեկ երրորդ անգամ են ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, ինչի մասին Քիմը հայտնել է իր կայքում։ Նորածնի անվան մասին որևէ տեղեկություն հայտնի չէ, առայժմ միայն այն է հայտնի, որ Քիմն ու Քանյեն ամբողջ ընթացքում գտնվել են Cedars-Sinai հիվանդանոցում։
37-ամյա հայուհին իր Instagram -ում եւ Twitter -ում հրապարակել է առաջին գրառումը դստեր ծնվելուց հետո։ Իր լուսանկարի տակ հայուհին տեղադրել է «երեքիմայր» հեշթեգը։
«Քանյեն ու ես երջանիկ ենք հայտնել, որ լույս աշխարհ է եկել մեր առողջ ու գեղեցիկ դուստրը։ Սեյնթն ու Նորթն անհամբերությամբ սպասում են այն պահին, երբ կտեսնեն իրենց քույրիկին»,- հայտնում է Քիմը։
Closer պարբերականի փոխանցմամբ՝ Քիմն ու Քանյեն գումար չեն խնայում իրենց երրորդ երեխայի համար: Քիմը 550 հազար դոլար է ծախսել մանկական սենյակի հարդարանքի ու խաղալիքների վրա։
Նաև հայտնում են, որ 37-ամյա հայուհին գնել է խաղալիքներ, որոնք զարդարված են թանկարժեք քարերով և մանկական զգեստապահարանը հեղեղել Dolce&Gabbana ապրանքանիշի հագուստով՝ 100 հազար դոլար արժողությամբ։
«Քանյե Ուեսթը Քիմին հայտնել է, որ նա պետք է սթափվի ու այլևս նման գումարներ չծախսի, բայց Քիմը զգացմունքային հոգեվիճակում է։ Քիմի հոգեվիճակը վերահսկողությունից դուրս է եկել, նա ուզում է հսկայական գումարներ ծախսել, չնայած Քանյեն փորձում է հանգստացնել նրան»,- նշում են մոտ կանգնած աղբյուրները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն