Գարիկ Մարտիրոսյանի թիմը հաղթել է КВН անդամների միջեւ անցկացված «Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» առաջնությունում: Այս մասին հայտնի շոումենն ինքն է հայտնել իր Instagram-ում՝ հրապարակելով հետեւյալ լուսանկարը.
«Լուսանկարը վատորակ է լուսավորության ռեժիմի պատճառով՝ այդ երեկո հունվարյան Սոչիում հին Նոր տարվա օրն անցկացվում էր «Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» առաջնությունը КВН մասնակիցների միջեւ։ Լուսանկարում մեր փայլուն թիմի կազմն է՝ ես, Դիման, Դեմիսը, Տիմուրը, Ժաննան ու Վիտալին։ Ի դեպ, Տիմուր Արիստանբաեւը ճանաչվել է լավագույն գիտակ, իսկ մեր թիմը՝ առաջնության հաղթող։
«Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» խաղերը Սոչիում վարում էր նշանավոր գիտակ ու բելառուսական «Ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ» ակումբի փայլուն հաղորդավար Ալես Մուխինը։ Եվ այսպես, եզրափակիչում ՝ 5։5 հաշվի ժամանակ, մեր թիմը պատասխանել է Ալեսի վերջին ու վճռորոշ հարցին (ի դեպ, Ժաննան, որը եզրափակիչում փոխարինել էր Սերգեյ Կաշնիկովին, ճիշտ պատասխան է տվել)։ Ինձ շատ հետաքրքիր է՝ դուք այդ հարցին կկարողանա՞ք պատասխանել։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարց (այստեղ հնչում է կոչնազանգը ու դահլիճում լարված լռություն է սկսվում )՝ ինժեներներն այս հարցին միանշանակ չեն պատասխանում, նրանք պարզապես վստահեցնում են, որ այս առարկան կրկնակի մեծ է, քան պետք է։ Ի՞նչ է սեւ արկղում։ Րոպեն սկսվեց։ Սպասում եմ Ձեր տարբերակներին»,- գրել է Գարիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում