Երեկ ամբողջ օրը ռուսական բլոգոսֆերան քննարկում էր դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի գրառումը Instagram-ում (հաղորդագրությունն արդեն ջնջվել է), որտեղ Ուլյանան պատասխանել է Նաոմի Քեմփբելի մեղադրանքներին։ Չնայած հարկ է նշել, որ Ուլյանայի բացատրություններն ավելի մեծ տարակուսանք են առաջացրել, քանի որ բոլորովին հասկանալի չէ, թե ինչու է Ուլյանան այդ ամենի հետ նաև հայերին կապակցել։
«Այսօր առավոտյան արթնանալով՝ հեռախոսով բազմաթիվ վիրավորանքներ կարդացի իմ հասցեին: Ես ծնվել եմ Ղազախստանի արևելյան հատվածում գտնվող փոքր քաղաքում, դուստրս կիսով չափ հայ է, և ես երբեք մարդկանց սպիտակների ու սևերի չեմ բաժանել: Իմ սիրելի երգիչներից է Քանյե Ուեսթը, շատ եմ հավանում նրա NP երգը («Նեգրերը Փարիզում»,-խմբ.): Երբեմն մենք միմյանց «ն» տառով սկսվող բառով ենք դիմում, երբ ուզում ենք հավատալ, որ մենք նույնքան հզոր ենք, ինչպես այդ երգը կատարող տղաները: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ իմ արարքով»,- պարզաբանել էր դիզայները։
Ուլյանայի այդ գրառումից հետո օգտատերեր, այդ թվում՝ մենք, տարակուսական մեկնաբանություններ են հրապարակել ու հարցեր ուղղել Ուլյանային՝ հայերն Ի՞ՆՉ կապ ունեն։ Եվ իրոք, ի՞նչ կապ ունեն։
Vogue USA-ը, որը մանրակրկիտ լուսաբանում է Նորաձևության շաբաթվա յուրաքանչյուր ցուցադրություն, Ulyana Sergeenko ապրանքանիշի հավաքածուին ընդհանրապես չի անդրադարձել։ Ու մինչ արևմտյան նորաձևության աշխարհը դռները փակել է ռուս դիզայների առաջ, իրավիճակը փորձել է փրկել Միրոսլավա Դուման, որին հեռացրել են մայրերի ու երեխաների մասին The Tot անգլալեզու պարբերականի տնօրենների խորհրդից, որը հենց Դուման էր հիմնել։ Ընկերությունից հայտնել են, որ «խորապես ցնցված են վիրավորական ու ռասիստական գրառումից»։
Քիչ ավելի ուշ գերմանացի ոճաբան Մարկ Գերինգն ու այլք հիշեցրել են Միրոսլավայի մեկնաբանությունները սեռափոխ մոդել Անդրեյ Պեժիչի ու ամերիկացի բլոգեր Բրայանբոյի մասին, որը կնոջ հագուստ է կրում։
2012-ին Դուման, որը զբաղեցնում էր Buro 24/7 պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը, համաժողովներից մեկի ժամանակ ասել էր, որ մտադիր չէ նորություններ հրապարակել վերոնշյալ անձանց մասին։ Իսկ այսօր, ռասիզմից բացի, Միրոսլավային մեղադրել են նաև հոմոֆոբիայի մեջ։ Instagram-ում Միրոսլավան իր կարծիքն է հայտնել այս իրավիճակի վերաբերյալ.
«Հիմա ես այլևս այն մարդը չեմ, ինչպիսին էի վեց տարի առաջ։ Ես խորապես հարգում եմ ցանկացած ծագումով մարդկանց ու հավատում եմ նրանց բոլորի հավասարությանը՝ անկախ էթնիկ պատկանելիությունից, գենդերային ինքնությունից, կրոնից կամ սեռական կողմնորոշումից։ Անկեղծորեն հույս ունեմ, որ իմ շուրջ ծավալված հասարակական բանավեճերը կօգնեն մեկընդմիշտ արմատախիլ անել խտրականությունը․․․
Հիմա ես ավելի լավն եմ, քան երբևէ, հասկանում եմ, որ պետք է օրինակ ծառայեմ մարդկանց։ Ես ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից ու համայնքներից, որոնց վիրավորել եմ։ Չեմ սպասում վայրկենական ներողություն ու գիտեմ, որ իմ գործողությունները պետք է ավելի նշանակալի լինեն, քան սոցցանցում իր գրառումները։ Խոստանում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերականգնեմ մարդկանց վստահությունն ու հարգանքը»,- գրել է Միրոսլավան Instagram-ում։
Բայց, ըստ երևույթին, դա արդեն չի փրկի հեռուստաաստղերին...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են