Փետրվարի 19-ին մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի երկրորդ եթերաշրջանը, որին մասնակցում է 20 արտիստ։ Այս տարի մրցույթի մասնակիցները ներկայացել են այն երգով, որը պատրաստվում են հնչեցնել «Եվրատեսիլի» բեմում։ Այսինքն՝ հանդիսատեսը ոչ միայն արտիստին է ընտրում, այլեւ՝ երգը։
20 մասնակցից, սակայն, առաջատարի դիրքերում են չորսը՝ Կամիլ, Հասմիկ Շիրոյան, Սեւակ Խանաղյան եւ Թամար Կապրելյան։ NEWS.am STYLE-ն իր ընթերցողներից փորձել է հետաքրքրվել՝ ում են ցանկանում տեսնել հայտնի մրցույթի բեմում։ Մենք հարցում ենք անցկացրել մեր կայքում, ինչպես նաեւ Facebook-ի եւ Instagram-ի հետեւորդների շրջանում, եւ ահա թե ինչ արդյունք ունենք.
Թամարի եւ Սեւակի միջեւ քվեարկության արդյունքում ձայների 70 տոկոսով հաղթել է Սեւակը։
Հասմիկի եւ Կամիլի միջեւ քվեարկությունն ավարտվել է ի օգուտ Հասմիկի։
Ինչ վերաբերվում է Instagram-ին, ապա գրառման տակ թողնված շուրջ 30 մեկնաբանություններում ամենից շատ Սեւակի անունն է հնչել, հետո՝ Հասմիկ Շիրոյանինը։
Կայքում անցկացված հարցմանը մասնակցել է 852 այցելու։
Այստեղ առաջատարը կրկին Սեւակն է, ապա գալիս է Թամարը, իսկ Կամիլի եւ Հասմիկ Շիրոյանի ձայները գրեթե հավասար են բաշխվել։
Ամփոփելով այս երեք քվեարկությունները, պարզ է դառնում, որ մեր ընթերցողները ցանկանում են «Եվրատեսիլի» բեմում տեսնել Սեւակ Խանաղյանին։ Բոլոր քվեարկությունների հանրագումարի արդյունքում երկրորդ տեղում է Հասմիկ Շիրոյանը, երրորդում՝ Թամար Կապրելյանը, չորրորդում՝ Կամիլը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում