Սեռական էներգիան պարտադիր չէ, որ կապված լինի սեքսի հետ եւ պարտադիր չէ, որ կուտակվի միայն ինտիմ մտերմության շնորհիվ: Դա նախ եւ առաջ վայելքի էներգիա է: Դրայվի էներգիա է, որը կինն զգում է մասնավորապես կյանքից, կյանքի նյութական դրսեւորումներից` ֆիզիկական ձեւերի գեղեցկությունից կամ նրանից, ինչ կարող ենք տեսնել կամ զգալ՝ սկսած սեփական մարմնից մինչեւ ամառային անձրեւի գեղեցկությունը, հաճույքը սննդից, հագուստից, որը կրում եք, եւ այլ շոշափելի ուրախություններից:
Այդ խմբի մեջ է մտնում նաեւ փողը, որպես աշխարհի եւս մեկ նյութական դրսեւորում:
Հենց այդ էներգիայի շնորհիվ է կինը փող գրավում կյանք: Նա կարող է դա անել ուղղակիորեն կամ իր տղամարդու միջոցով: Եթե տղամարդը քիչ է վաստակում, ուրեմն նա կնոջից քիչ է ստանում նման էներգիա: Կինը նրան չի լցրել դրանով:
Տղամարդիկ հոգեւոր էակներ են: Այս կյանքում նրանք լիովին կարող են գոհանալ բազմոցով եւ հեռուստացույցով: Հենց ՁԵՐ միջոցով է, թանկագին կանայք, որ տղամարդը սովորում է ճանաչել նյութական աշխարհը, հաճույք զգալ կյանքից եւ իր համար վերջապես հասկանալ, թե այդ գործում փողն ինչպես կարող է օգնել: Դուք հրաժարվում եք կյանքի նյութական դրսեւորումներից: Օրինակ, ասում եք. «Այս սեզոնին ինձ նոր մուշտակ պետք չէ, հինը կհագնեմ», «Այս մեքենան չափազանց թանկ է, մոպեդով յոլա կգնանք», «ես առանց դրա էլ լավ եմ զգում», բայց հոգու խորքում զգում եք, որ, այնուամենայնիվ, չէր խանգարի գնել սա, նա ու նաեւ այն մեկը:
Առողջ ինտիմ էներգիայի շնորհիվ տարածություններ են բացվում ստեղծագործական հոսքի համար: Ստեղծագործական կյանքը արարման գործընթաց է: Ձեր դեպքում ՁԵՐ աշխարհի արարման, այն աշխարհի, որի մասին երազում եք: Դուք ձեր ճակատագիրը կառուցում եք այնպես, ինչպես ուզում եք եւ այն լցնում եք դրականությամբ եւ երջանկությամբ: Ինչ անել եւ ինչից սկսել: Սկզբի համար պետք է հարգել իրեն եւ իր պահանջները, չամաչել եւ ուղիղ խոսել դրանց մասին, գուցե հենց ինքներդ ձեզ հետ:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են