«Комсомольская правда»-ն պարզել է, թե ինչ գումարի դիմաց կարելի է հանդիպել հանրահայտ մարդկանց հետ կամ էլ ձեռք բերել նրանց անձնական իրերը։
Ռուսական շոու բիզնեսում աստղային իրերի վաճառքի պիոներներից է եղել Քսենիա Սոբչակը։ Մի քանի տարի շարունակ նա բարեգործական տոնավաճառ է կազմակերպել այն ռադիոկայանի հովանավորությամբ, որտեղ աշխատում էր։ Ռուսական աստղերն իրենց զգեստապահարանի բոլոր ավելորդ իրերն այնտեղ վաճառքի էին դնում․ Դիմա Բիլանը առաջարկում էր գնել իր ձեռնոցը 500 ռուբլով, հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բորդովսկիխը 2000 ռուբլով վաճառքի էր դրել իր կոշիկը։ Հենց նույն Սոբչակը բազմաթիվ լոտեր էր ցուցադրել՝ ընդհուպ մինչեւ ներքնազգեստ։ Օրինակ, Քսենիայի կրծկալը կարելի էր գնել 500 ռուբլով։
Իսկ եթե դուք երազում եք հայտնի մարդկանց հետ անձնական շփման մասին, դա էլ է հնարավոր։ Բարեգործական աճուրդներից մեկի ժամանակ 125 հազար ռուբլով վաճառվել էր մեկ գիշեր կարաոկե բարում՝ երգչուհի Բյանկայի հետ, զբոսանք նախանձելի փեսացու Ալեքսեյ Վորոբեւի ու նրա շան՝ Էլվիսի հետ՝ 55 հազար 555 ռուբլով։ Իսկ մեկ ընտանեկան զույգի բախտ է վիճակվել ընդամենը 35 հազար ռուբլով ձեռք բերել երգչուհի Սատի Կազանովայի համաձայնությունը՝ վարել իրենց ամուսնության գրանցման արարողությունը։
Օլեգ Գազմանովի որդին՝ Ռոդիոնը, համաձայնել էր ամանորյա կատակերգություններ դիտել անծանոթ կնոջ հետ՝ ընդամենը 5 հազար ռուբլով։
Գործարար Ալեքսանդր Լեբեդեւի կինը՝ մոդել Ելենա Պերմինովան, նույնպես բարեգործական նախագիծ է կազմակերպել Ինսթագրամում։ Աճուրդի էր դրվել հետաքրքիր լոտ՝ «Աղջիկների երեկույթ՝ Յանա Ռուդկովսկայայի հետ»։ Հաղթողը Յանայի հետ երեկո է անցկացրել՝ Եվգենի Պլյուշչենկոյի հետ նրա պսակադրությունից առաջ։ Իսկ քանի որ աստղային երեկույթին մասնակցելու ցանկություն ունեցողները շատ էին՝ այդ լոտը երեք անգամ է վաճառքի դրվել՝ Ռուդկովսկայային ապահովելով 1 մլն 663 հազար ռուբլու եկամուտ, որով նա վճարել է ծանր հիվանդ երեխաների վիրահատությունների համար։
Այդ նույն աճուրդի ժամանակ 180 հազար ռուբլով վաճառվել է եւս մեկ յուրահատուկ լոտ։ Այդ գումարով Գլյուկ’Օզան Հրաշք կնոջ հանդերձանքով երգել ու պարել է երեխաների համար։ Այդ լոտը մեկնարկել է 50 հազար ռուբլուց ու վաճառվել՝ 8620 դոլարով։
Զվարճալի պատմություն է տեղի ունեցել նաեւ Սերգեյ Լազարեւի լոտի հետ։ Երգիչը աճուրդի հաղթողին հրավիրել էր իր «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացմանը, իսկ հետո՝ ռեստորանում ընթրելու։ Իրենց կուռքի հետ հանդիպման համար պայքարել են նրա երկրպագուները, բայց արդյունքում լոտը գնել է նրա ընկերուհին՝ Յանա Ռուդկովսկայան՝ 300 հազար ռուբլով։
Դիմա Բիլանի լոտերի շուրջ նույնպես մեծ պայքար էր ծավալվել։ 13 795 դոլարով Դիման համաձայնել էր երեխաների հետ հավաքույթին ներկայանալ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի Խենթ գլխարկագործի հենդերձանքով։ Իսկ 10 հազար դոլարով նա ընթրել է ռեստորանում արդեն մեկ այլ երկրպագուի հետ։ Աճուրդի ավարտից հետո երգչի երկրպագուհիները գրել էին, որ պատրաստ են ավելի մեծ գումար տրամադրել Բիլանի հետ երեկոյի համար ու խնդրել էին երկարացնել աճուրդը։ Սակայն հաղթողին չեն վիճարկել։
Նման իրարանցում էլ տեղի է ունեցել 35-ամյա Վերա Բրեժնեւայի «Երեկոյի ընկեր» լոտի շուրջ։ Երգչուհին հայտնել է, որ հանուն մանկական կյանքերի փրկության, պատրաստ է բոուլինգ խաղալ անծանոթ մարդու հետ, ձկնորսության գնալ, զբոսնել այգում։ Լոտը ձեռք է բերել մի գործարար, որը խնդրել է իր անունը չհրապարակել։ Տղամարդը գեղեցկուհու ընկերակցությունն ապահովող լոտը գնել է գրեթե երկու միլիոն ռուբլով (35 հազար դոլարով)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ