Եթե դուք չգիտեք, թե ինչ է իրենից ներկայացնում «Дом 2»-ն՝ ապա դուք հաստատ կհայտնվեք դրախտում։ «Дом 2» -ի աստղ Արայ Չոբանյանը հեռացել է ռուսական սկանդալային նախագծից, որտեղ 25-ամյա տղան փորձում էր գայթակղել Ալեքսանդրա Շեւային։
Փետրվարի սկզբին նա հերթական անգամ հեռացել է շոուից։
«Ես չեմ սիրում ցուցադրական բաներ ու հանուն շոուի ու գեղեցիկ տպավորության քեզ իմ հետ չտարա, քանի որ հասկանում եմ, որ ես նույնիսկ բնակարան չեմ վարձակալել Մոսկվայում։ Սա վերջը չէ․․․ Ես կլուծեմ բոլոր հարցերը ու քեզ կտանեմ»,- դիմել է նա Շեւային։
Չնայած մաչոյի կերպարին, սիրային հարցերում Արայի բախտը չի բերել։
«Ոչ մեկին իսկապես սիրել նա այդպես էլ չի կարողացել,- պատմել է նրա ընկեր Անդրեյը,- Ինձ թվում է, նա այդ նախագծին սկսել է մասնակցել անելանելիությունից, որպեսզի գտնի այն միակին, որին կկարողանա ասել երեք գլխավոր բառերը։ Ըստ էության, նա միշտ կողմ է եղել թեթեւ ու չպարտադրող հարաբերություններին։ Օրինակ, մի անգամ մենք քաղաքում շրջում էինք, ու Արայը պատրաստվում էր հյուր գնալ ինչ-որ աղջիկների։ Ես մտերմաբար առաջարկեցի նրան ուղեկցել, չնայած այն ժամանակ դեռ չգիտեի, թե ինչով դա կավարտվի։ Կարծում էի, կմտնեմ մի 15 րոպեով, պարզապես թեյ կխմեմ ու կհեռանամ։ Բայց․․․ Մենք գնացինք, իսկ այնտեղ չորս գեղեցկուհի ընկերուհիներ էին,- շարունակում է Անդրեյը,- Եվ այն ամենը, ինչ ենթադրվում է երեկույթներին՝ ալկոհոլ, ծխախոտ եւ այլն։ Հետո ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես պոռնոգրաֆիական ֆիլմում՝ Արայը սկսեց սեքսով զբաղվել աղջիկների հետ հենց իմ ներկայությամբ, բազմոցի վրա։ Որոշ աղջիկներ ցնցված էին, վրդովված․ «Դա տգեղ է, ինչպե՞ս կարելի է»։ Իսկ ես պարզապես բռնել էի այդ կրքոտ զույգի ձեռքը։ Երբ աղջիկն էր ներքեւում՝ նրա ձեռքը, իսկ երբ Արայը՝ նրանը։ Ուրախ անցավ։ Արայը շատ կրքոտ տղա է, նա խելագար արյուն ունի։ Դրանով է, ըստ երեւույթին, բացատրվում նրա սերը սեքսուալ փորձերի նկատմամբ»,- մեջբերում է «Дом 2»-ի աստղի նախկին սիրեցյալին «Мир реалити шоу «Дом 2» ամսագիրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը