«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես 15 տարեկանում մայրացած դպրոցականը հաղթահարեց դժվարությունները

17:31, 11 փետրվարի

16-ամյա Քայա Էքթոնը մեկ տարի առաջ մի շարք դժվարությունների միջով անցավ, երբ հայտնաբերեց, որ երեխայի է սպասում: Սակայն աղջիկն, այնուամենայնիվ, որոշոց հաղթահարել ամեն ինչ ու ծնունդ տալ իր փոքրիկին: Այսօր Քայան իր որդուն՝ Դինին, համարում է իր կյանքի կարեւորագույն  ձեռքբերումը: Չնայած այն փաստին, որ Դինի հոր հետ հարաբերությունները վաղուց խզել է՝ Քայան Դինի հետ իրեն միայնակ չի զգում, ուրախանում է նրա յուրաքանչյուր ձեռքբերումով եւ չի դադարում երազել:

Mirror պարբերականին տված հարցազրույցում երիտասարդ մայրիկը նշել է, որ դեռ 15 տարեկանը չէր լրացել, երբ իմացել է հղիության մասին: Սկզբնական շրջանում նա ոչինչ չէր կասկածում, սակայն առավոտյան սրտխառնոցները նրան հուշել են, որ, միգուցե, նա երեխայի է սպասում:  

«Երբ իմացա հղիությանս մասին, առաջնահերթ վախեցա հայրիկիս արձագանքից, սակայն մի բան հաստատ գիտեի՝ չեմ ընդհատելու հղիությունս: Իհարկե, ծնողներս շատ վատ արձագանքեցին հղիությանս լուրին, բայց ես դրան պատրաստ էի, քանի որ ինքս էլ գիտակցում էի, որ շատ փոքր եմ դրա համար: Բայց ժամանակի ընթացքում նրանք հաշտվեցին այդ մտքի հետ, հիմա ինձ շատ են աջակցում, հատկապես՝ հայրիկս: Դինը նրա համար մի ամբողջ աշխարհ է դարձել»,-պատմում է նա:

Սակայն հղիության ամիսները Քայայի համար դյուրին չեն եղել: Դպրոցական աղջիկը ամենուրեք բացասական մեկնաբանությունների էր արժանանում: Նա հիշում է, թե ինչպես մի օր երեք տղամարդ ոչ միայն նստելու տեղ չտվեցին երթուղայինում, այլեւ սկսեցին հալածել եւ քննադատել իրեն:

«Ժամանակի ընթացքում ես հաշտվեցի այդ խոսակցությունների հետ՝ հասկանալով, որ, ի վերջո, ոչ թե նրանք, այլ ես եմ ունենալու այդ հրաշքին եւ զգալու այդ աննկարագրելի բերկրանքը»,-ասում է դեռահասը՝ հավելելով, որ Դինի ծնունդի հետ նա ավելի վճռական է դարձել իր երազանքների մեջ: Քայան երազում է դառնալ իրավաբան եւ լուրերի մեկնաբան, լինել այնպիսին, որ որդին ապագայում հպարտանա իրենով:

Իսկ իր կարգավիճակում հայտնված աղջիկներին խորհուրդ է տալիս. «Լսեք ձեր սրտին, եղեք ուժեղ եւ ապացուցեք, որ կողքինները ձեր մասին սխալ կարծիք ունեն: Նաեւ ընդունեք այն մարդկանց օգնությունը, ովքեր սրտանց ցանկանում են աջակցել ձեզ»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել