Երջանիկ հարաբերություններում զույգերը միանման հետաքրքրություններ ունեն
Յուրաքանչյուր մարդ սեփական հետաքրքրություններն ունի: Պետք չէ կարծել, որ եթե օպերա ես սիրում, իսկ քո պոտենցիալ կյանքի ուղեկիցը տարված է դայվինգով, ապա խոսելու բան չեք ունենա եւ երջանիկ չեք լինի միասին: Հակառակը, անձնական հետաքրքրությունները ձեզ գրավիչ կլինեն զուգընկերոջ աչքերում:
Հարաբերությունների սկզբում անպայման պետք է կայծ լինի
Ոչ միշտ են մեր հարաբերություններն անհավանական սիրահարվածությամբ սկսվում: Այդ պատճառով հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն կրքին եւ կայծին, այլեւ անվտանգության եւ հարմարավետության զգացողությանը, որը զգում ես մարդու կողքին: Ամուր հարաբերությունների համար ավելի կարեւոր է միասին ծիծաղելը:
Երջանիկ զույգերը երբեք չեն վիճում
Չեն վիճում միայն նրանք, ում համար միեւնույն է: Չեն վիճում միայն այն զույգերը, որոնց հարաբերություններն ավարտին են մոտենում: Պետք չէ մտահոգվել փոքր տարաձայնությունների համար, հաշտությունը բոնուս կլինի:
Ներդաշնակ հարաբերություններում հարկավոր է միշտ եւ ամենուր միասին լինել
Պատրանք է կարծիքը, որ երջանիկ զույգերը երբեք չեն բաժանվում: Յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ ուզում է մենակ լինել: Ներդաշնակ հարաբերություններում զույգերը դա հասկանում են եւ հանգիստ միմյանց անձնական ժամանակ եւ տարածություն են տալիս: Եվ չպետք է ինքդ քեզ մեղադրես ընտանիքից հանգստանալու ցանկության համար: Դա առաջանում է ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկն այլեւս չի սիրում քեզ, այլ հակառակը. դա օգնում է պահպանել զգացմունքները, նույնիսկ հարաբերություններին նոր շունչ հաղորդել:
Երջանիկ հարաբերություններում զուգընկերները պաշտում են միմյանցհարազատներին
Պետք չէ զուգընկերոջից քո շրջապատի հանդեպ միանշանակ սեր ակնկալել: Դու նույնպես պարտավոր չես սիրել նրա բոլոր ազգականներին եւ ընկերներին: Ձեզանից յուրաքանչյուրը հարաբերությունների համար միայն միմյանց է ընտրում, իսկ հետագայում հարկավոր է միայն ճիշտ կազմակերպել ազգականների եւ ընկերների հետ փոխհարաբերությունները՝ ոչ ոքի չնեղացնելու համար:
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:18, 27 հունվարի
Ոճային ու հետաքրքիր. Մարիամ Ադամյանի լուսանկարները18:59, 27 հունվարի
Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հիշել է հայկական արմատների մասին եւ պատմել իր երազանքի մասին18:15, 27 հունվարի
Ժաննա Բուտուլյանի ձմեռային կերպարը17:45, 27 հունվարի
Բոտոքսի օգտագործման մեղադրանքներից հետո Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է գեղեցկության գաղտնիքը17:04, 27 հունվարի
Փերիս Հիլթոնը խոստովանել է, որ արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրա է սկսել16:25, 27 հունվարի
«Այդ պահը, որ պետք է, վերջապես, տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա». Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է 82-ամյակը16:12, 27 հունվարի
Ռոբերտ Ռոդրիգեսը կվերաթողակի «Լրտեսների երեխաներ» ֆիլմաշարը15:42, 27 հունվարի
L’Occitane-ի ամերիկյան ստորաբաժանումը դիմել է սնանկ ճանաչվելու համար15:11, 27 հունվարի
Մերի Մակարյանը՝ մեղմ կերպարում14:29, 27 հունվարի
«ԵԼ»-ը Նյու Յորքի փառատոնում «լավագույն պարային ֆիլմ» մրցանակի է արժանացել14:14, 27 հունվարի
21-ամյա ռեփեր 6 Dogs-ն ինքնասպանություն է գործել13:52, 27 հունվարի
Քեթի Տոպուրիային ու նրա նորածին որդուն դուրս են գրել ծննդատնից