Գոհար Ավետիսյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ: Պարզվում է՝ ՌԴ-ում հայտնի հայ ոճաբանի ամուսինը՝ Վահիկը, Գոհարին նկատել է սոնցցանցերից մեկում:
«Ընտանիք, որը ձեւավորվել է Вконтакте սոցցանցի շնորհիվ: Հենց այնտեղ է Վահիկն ինձ գրել, որ ես բոմբ եմ, իսկ ես նրան կոպտել եմ»,- գրել է Գոհարն իր Instagram-ում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դիմահարդարը պատմել էր, թե ինչպես են զարդերի խանութում ստորացրել իր ավագ քրոջը՝ Նունիկին:
«Օրերս իմ քույր Նունիկը Նիկոլսկայա փողոց էր գնացել՝ Մարտի 8-ին մայրիկի համար ականջօղեր գնելու: Միանգամից ասեմ, որ Նունիկը 26 տարեկան է, բայց նրան 15 տարեկանից բարձր չեն տալիս, քանի որ շատ նիհար է, մատնաչափիկ: Նա մտել է խանութ, իսկ այնտեղ որեւէ մեկը չի մոտեցել նրան, չի բարեւել: Միայն մեկ ժամ անց նրանցից մեկը բարեհաճել է մոտենալ եւ ամեն անգամ զարդեր ցուցադրելիս հարցրել՝ դուք գները տեսե՞լ եք, դուք հաստատ ուզո՞ւմ եք նայել դա: Քույրս հանգիստ նայում էր, ընտրում, քանի որ նման վերաբերմունք տեսնելիս դժվար է հավաքել մտքերը եւ խոսել...
Իսկ ի՞նչ, եթե իսկապես նա լիներ 16-18 տարեկան աղջիկ, որն ամբողջ տարի գումար է տնտեսել մոր ականջօղերի համար: Ինչո՞ւ է մեզ համար կարեւոր մարդու ֆինանսական դրությունը... Ապահովված մարդիկ հաճախ ավելի համեստ տեսք ունեն, քան նրանք, որոնք պարծենալու ոչինչ չունեն: Երբ ես 400 հազար ռուբլի արժողությամբ մեքենա ունեի, նկարվում էի դրա ամեն մի անկյունում, մորթյա մուշտակ էի հագնում ու շպարվում ամեն օր՝ փորձելով ուշադրություն գրավել եւ ինչ-որ բան ապացուցել: Հիմա ես 20 անգամ թանկ մեքենա եմ վարում, բայց ես հաճախ մետրոյով եմ երթեւեկում, հրաժարվել եմ բնական մորթուց եւ հաճախ եմ ներկայանում առանց շպարի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ