Սկանդալային ռուս դերասան Ալեքսեյ Պանինը պարտքերի պատճառով լքել է երկիրը: 2017-ի ապրիլից սկսած՝ նրան 211 տուգանք են նշանակել, որի ընդհանուր գումարը գերազանցում է 2 մլն ռուբլին: Դերասանը հայտարարել է, որ չի կարող վճարել գումարը, այդ իսկ պատճառով դատարանը Պանինի գույքի գնահատում է սկսել, որից հետո դրանք կդրվեն աճուրդի: Դատարանն արգելել է դերասանին լքել երկիրը, քանի դեռ նա չի վճարել տուգանքների գումարը՝ 375 հազար ռուբլի:
Սակայն դա չի խանգարել, որպեսզի Ալեքսեյ Պանինը լքի Ռուսաստանն ու զվարճանա Իտալիայում: Նա խոստովանել է, որ դատարանի որոշման մասին նոր է իմացել եւ միակ բանը, որը նրան այս պահին անհանգստացնում է այն է, թե արդյոք նա կկարողանա ՌԴ վերադառնալ.
«Ես Հռոմում եմ: Ես ձեր գործերից այդտեղ՝ Ռուսաստանում, տեղյակ չեմ: Ինձ պատահաբար չե՞ն արգելել մուտքն այդտեղ: Կարո՞ղ եմ վերադառնալ», -դերասանի խոսքերն է մեջբերում «5 канал»-ը:
«Տհաճությամբ եմ հետեւում նրան, թե ինչ է տեղի ունենում Ալեքսեյ Պանինի հետ: Բանը հասել է նրան, որ նրա ունեցվածքն են պատրաստվում վաճառել: Պարզվում է՝ նա 51 չվճարված տուգանք ունի երթեւեկության կանոնների խախտման համար: Կարծում եմ՝ ժամանակն է մեզ մոտ վատ վարելու համար քրեական պատասխանատվության ենթարկել: Հակառակ դեպքում՝ դա չի վերանա», -իրավիճակը մեկնաբանել է Պետդումայի՝ ԶԼՄ-ների եւ ինֆորմացիոն հասարակության զարգացման խորհրդի փորձագետ Վադիմ Մանուկյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը