Cardi B ռեփ երգչուհին քննադատել է ԱՄՆ հարկային համակարգը։ 25-ամյա ամերիկացի հիփ-հոփ կատարողը, որը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, իր Instagram-ում քննադատական տեսահոլովակ է հրապարակել։
Cardi B-ն, որի իրական անունը Բելկալիս Ալմանզար է, հարց է բարձրացրել, թե ինչ է տեղի ունենում այն փողի հետ, որն ինքը վճարում է պետությանը հարկի տեսքով։
«Գիտեք, որ պետությունը իմ շահույթի 40 տոկոսը վերցնում է։ Ու հորեղբայր Սեմ, գրողը տանի, ես ուզում եմ իմանալ, թե ինչ եք դուք անում իմ փողերով։ Ես ուզում եմ ստանալ դրամարկղային կտրոններ, ուզում եմ իմանալ, թե ինչի վրա է ծախսվել իմ յուրաքանչյուր դոլարը։ Երբ դուք բարեգործական նպատակներով գումար եք հատկացնում, ասենք որևէ երկրի անապահով երեխայի, ձեզ ներկայացնում են մանրակրկիտ զեկույց այն մասին, թե ինչի վրա են ծախսվել ձեր գումարները։ Ես ուզում եմ, որ նույնն էլ իմ հարկերի դեպքում արվի։ Նյու Յորքը Ամերիկայի ամենակեղտոտ քաղաքն է։ Այստեղ փողոցները կեղտոտ են, իսկ մետրոյում առնետներ են վխտում։ Ի՞նչ եք անում մեր փողերով, ասե՛ք։ Միթե դուք այն ծախսում եք բանտերում պայմանների բարելավման վրա»,- ասում է երգչուհին։
Երգչուհու բաժանորդները միկրոբլոգներում նրան պատասխանել են՝ ասելով, որ նրա փողերով Թրամփը գոլֆ է խաղում, իսկ ոմանք էլ նրան առաջարկել են առաջադրվել որպես նախագահի թեկնածու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն