Մելբուրնից մի փեսացու հուզել է սոցիալական ցանցերի օգտատերերին, երբ նրա լուսանկարը հայտնվել է համացանցում։ Բանն այն է, որ Թայրոն Արմիտաժը չի կարողացել զսպել արցունքներն այն պահին, երբ 11 տարվա իր սիրելիին՝ Քելիին, առաջին անգամ տեսել է հարսանեկան զգեստով։
Նա հետագայում պատմել է, որ այդ պահին իր էմոցիաները խառն են եղել, քանի որ հարսանիքից ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտնաբերել էր, որ հայրն առողջական լուրջ խնդիրներ ունի։
Երբ լուսանկարիչ Ջեյմս Դեյը նրան հարցրել է, թե ինչու է այդքան հուզվել, Թայրոնը պատասխանել է․
«Այդ պահին ես միայն մտածում էի՝ Աստված իմ, որքան շռայլ է կյանքը, որ ինձ պարգեւել է նրան։ Չէի հավատում, որ այսուհետ մինչեւ կյանքիս վերջ ապրելու եմ նրա կողքին»։
Սակայն փեսացուն թախիծով է խոսում հարսանիքից մեկ շաբաթ առաջ ստացած վատ նորության մասին։
«Ես հեռախոսազանգ ստացա մեծ քրոջիցս, նրա ձայնից միանգամից հասկացա, որ հիմա վատ լուր եմ լսելու եւ կանխազգացի, որ դա կարող էր հայրիկիս առողջության հետ կապված լինել։ Նա 16 տարի է՝ պայքարում է քաղցկեղի դեմ։ Բժիշկներն ասել էին, որ նրա վիճակը վատանում է։ Այդ նորությունը լսելուց հետո ես ուզում էի մոռանալ իմ հարսանեկան պատրաստությունների մասին, բայց հայրս բժիշկներին ասել էր՝ արեք ամեն ինչ, որպեսզի ես կարողանամ մասնակցել որդուս հարսաիքին․․․»։
Փեսացուն նաեւ նշեց՝ չնայած օրը լի էր շատ էմոցիոնալ պահերով, նա իր հիշողության մեջ հավերժ կպահի հատկապես հոր հետ ունեցած խոսկցությունը։
«Չգիտեմ, թե ապագան ինչ է պատրաստել հորս համար, բայց համոզված եմ՝ Քելիի հետ միասին մենք կկարողանանք հաղթահարել ամեն ինչ»։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ James Day Photography
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի