Զբոսաշրջիկի համար ավելի հարմար է Հին Կլադով (Alt Kladow)՝ ներկայում Բեռլինի մաս կազմող նախկին այդ գյուղակ գնալ շոգենավով, Վանզեե լճի ափին գտնվող Շտեգլից-Ցելենդորֆի ջրային կայարանից:
Եվ ահա, երկար հերթում գրեթե մեկ ժամ կանգնելուց հետո ճանապարհ ենք ընկնում: Շոգենավը փոքր չէ, ուղիղ 300 ուղեւորի համար: Ուղեւորները հստակ կերպով բաժանվում են երկու խմբի. զբոսաշրջիկներ եւ տուն վերադարձող Կլադովի բնակիչներ:
Վերջինները, որպես կանոն, նստում են հանգիստ, լուռ եւ առանց առանձնակի հետաքրքրության դիտում իրենց համար սովորական դարձած բնապատկերները: Իսկ զբոսաշրջիկները՝ հակառակը, հիացմունքով արձագանքում են շոգենավին զբոսանավերի եւ նավակների մոտենալուն, անդադրում սեղմում ֆոտոխցիկների կոճակները եւ… խոսում աշխարհի բոլոր լեզուներով:
Այս բաբելոնյան խառնաշփոթում, որը հիանալի կերպով ցուցադրում է աշխարհի ռասաների եւ ժողովուրդների բազմազանությունը, խոսքի զգացմունքայնությամբ առանձնանում են ռոմանական խմբի ներկայացուցիչները: Հազվադեպ հանդիպում են նաեւ մեր հայրենակիցները, ովքեր չգիտես ինչ ճանապարհով են հասել այս վայրերը…
Եվ ահա, 20 րոպե տեւողությամբ «լճով» հաճելի շրջագայությունից հետո շոգենավը կայանում է Կլադովի նավամատույցում: Ուղեւորներն արագորեն դուրս են գալիս ափ: Տեղացիները շտապում են տուն, իսկ ժամանողները՝ տեղական տեսարժան վայրերը դիտելու կամ ամառային սրճարաններում մեկ գավաթ գարեջրի շուրջ որոշ ժամանակ նստելու: Բարեբախտաբար, անմիջապես նավամատույցի մոտ հասարակական սննդի նման օբյեկտները քիչ չեն:
Այդտեղից էլ կարելի է վեր բարձրանալ նեղ հեծանվա-հետիոտնի արահետով, որի երկու կողմից կեչիներ են տնկված: Այնտեղից 5 րոպեում ոտքով կարելի է հասնել Կլադովի ավտոճանապարհներից մեկին եւ հիանալ տեղի մեկ կամ երկհարկանի տնակներով: Դժվար չէ նկատել մի հետաքրքիր մանրուք. յուրաքանչյուր տան ճարտարապետությունը եզակի ու անկրկնելի է, երկու միանման տուն անհնար է տեսնել: Որոշ առանձնատների ճակատամասերը գրեթե ամբողջությամբ ծածկված են խիտ բաղեղով, որը դրանց հեքիաթային տեսք է տալիս: Անցնելով Կլադովի փողոցներից մեկով, կարելի է հին կառույցների հանդիպել: Ահա, ասենք, աղյուսե, բարձր տանիքով տներից մեկի պատին խոշոր թվերով գրված է դրա կառուցման տարեթիվը ՝ 1876:
Կլադովում ավելի հնաբնակներ էլ կան: Գյուղական համեստ եկեղեցու կողքով անցնելիս աչքի է զարնում ոչ մեծ ցուցանակ՝ մակագրությամբ, որը կարելի է թարգմանել այսպես. «Ինձ տնկել են 1631 թվականին, եւ երիտասարդությունը պարում էր շրջան կազմած: 1806 թվականին ֆրանսիացիները մտան երկիր եւ այրեցին իմ կատարը: 1945-ին նույնն արեցին ռուսները: Հիմա ես կարող եմ հանգիստ լինել»: Թարգմանության հստակության համար հանձնառու չեմ, բայց մենախոսության իմաստը մոտավորապես այսպիսին է: Ցուցանակի կողքին այս տողերի հեղինակն է՝ բազմաչարչար ծառը, որն արտաքնապես ոչնչով չի առանձնանում իր «երիտասարդ» եղբայրակիցներից:
… Թափառելով Կլադովի խաղաղ փողոցներով, հարկավոր է չուշանալ վերջին շոգենավից, հակառակ դեպքում ստիպված կլինեք հյուրանոց հասնել ավտոբուսով, երկար շրջանցիկ ճանապարհով:
Ալբերտ Խաչատրյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը