Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

Ճանապարհորդի գրառումները. բեռլինյան Կլադով շրջան (ֆոտո)

22:11, 15 մայիսի

Զբոսաշրջիկի համար ավելի հարմար է Հին Կլադով (Alt Kladow)՝ ներկայում Բեռլինի մաս կազմող նախկին այդ գյուղակ գնալ շոգենավով, Վանզեե լճի ափին գտնվող Շտեգլից-Ցելենդորֆի ջրային կայարանից:

 

Եվ ահա, երկար հերթում գրեթե մեկ ժամ կանգնելուց հետո ճանապարհ ենք ընկնում: Շոգենավը փոքր չէ, ուղիղ 300 ուղեւորի համար: Ուղեւորները հստակ կերպով բաժանվում են երկու խմբի. զբոսաշրջիկներ եւ տուն վերադարձող Կլադովի բնակիչներ:

Վերջինները, որպես կանոն, նստում են հանգիստ, լուռ եւ առանց առանձնակի հետաքրքրության դիտում իրենց համար սովորական դարձած բնապատկերները: Իսկ զբոսաշրջիկները՝ հակառակը, հիացմունքով արձագանքում են շոգենավին զբոսանավերի եւ նավակների մոտենալուն, անդադրում սեղմում ֆոտոխցիկների կոճակները եւ… խոսում աշխարհի բոլոր լեզուներով:

Այս բաբելոնյան խառնաշփոթում, որը հիանալի կերպով ցուցադրում է աշխարհի ռասաների եւ ժողովուրդների բազմազանությունը, խոսքի զգացմունքայնությամբ առանձնանում են ռոմանական խմբի ներկայացուցիչները: Հազվադեպ հանդիպում են նաեւ մեր հայրենակիցները, ովքեր չգիտես ինչ ճանապարհով են հասել այս վայրերը…

Եվ ահա, 20 րոպե տեւողությամբ «լճով» հաճելի շրջագայությունից հետո շոգենավը կայանում է Կլադովի նավամատույցում: Ուղեւորներն արագորեն դուրս են գալիս ափ: Տեղացիները շտապում են տուն, իսկ ժամանողները՝ տեղական տեսարժան վայրերը դիտելու կամ ամառային սրճարաններում մեկ գավաթ գարեջրի շուրջ որոշ ժամանակ նստելու: Բարեբախտաբար, անմիջապես նավամատույցի մոտ հասարակական սննդի նման օբյեկտները քիչ չեն:

Այդտեղից էլ կարելի է վեր բարձրանալ նեղ հեծանվա-հետիոտնի արահետով, որի երկու կողմից կեչիներ են տնկված: Այնտեղից 5 րոպեում ոտքով կարելի է հասնել Կլադովի ավտոճանապարհներից մեկին եւ հիանալ տեղի մեկ կամ երկհարկանի տնակներով: Դժվար չէ նկատել մի հետաքրքիր մանրուք. յուրաքանչյուր տան ճարտարապետությունը եզակի ու անկրկնելի է, երկու միանման տուն անհնար է տեսնել: Որոշ առանձնատների ճակատամասերը գրեթե ամբողջությամբ ծածկված են խիտ բաղեղով, որը դրանց հեքիաթային տեսք է տալիս: Անցնելով Կլադովի փողոցներից մեկով, կարելի է հին կառույցների հանդիպել: Ահա, ասենք, աղյուսե, բարձր տանիքով տներից մեկի պատին խոշոր թվերով գրված է դրա կառուցման տարեթիվը ՝ 1876:

Կլադովում ավելի հնաբնակներ էլ կան: Գյուղական համեստ եկեղեցու կողքով անցնելիս աչքի է զարնում ոչ մեծ ցուցանակ՝ մակագրությամբ, որը կարելի է թարգմանել այսպես. «Ինձ տնկել են 1631 թվականին, եւ երիտասարդությունը պարում էր շրջան կազմած: 1806 թվականին ֆրանսիացիները մտան երկիր եւ այրեցին իմ կատարը: 1945-ին նույնն արեցին ռուսները: Հիմա ես կարող եմ հանգիստ լինել»: Թարգմանության հստակության համար հանձնառու չեմ, բայց մենախոսության իմաստը մոտավորապես այսպիսին է: Ցուցանակի կողքին այս տողերի հեղինակն է՝ բազմաչարչար ծառը, որն արտաքնապես ոչնչով չի առանձնանում իր «երիտասարդ» եղբայրակիցներից:

 

… Թափառելով Կլադովի խաղաղ փողոցներով, հարկավոր է չուշանալ վերջին շոգենավից, հակառակ դեպքում ստիպված կլինեք հյուրանոց հասնել ավտոբուսով, երկար շրջանցիկ ճանապարհով:

Ալբերտ Խաչատրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում