Անաստասիա Վոլոչկովան հանդիմանել է իրեն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող նախկին վարորդին։ «Дни»-ին գրում է, որ հայտնի պարուհու նախկին վարորդ Ալեքսանդր Սկիրտաչը մեղադրել է Վոլոչկովային սեռական ոտնձգությունների մեջ ու նրա դեմ մի քանի հայց ներկայացրել։ Բալետի պարուհին անհապաղ արձագանքել է նախկին անձնական վարորդի գործողություններին։
«Կներեք, որտե՞ղ է այդ․․․ը, ով կեղտ է թափում ցանկացածի վրա։ Որտե՞ղ է նա։ Նա պետք է այստեղ լինի հիմա ու արդարանա»,- զայրացել է սկանդալային հռչակ ունեցող բալետի պարուհին։
Պարուհին անդրադարձել է նաև Սկիրտաչի կնոջը՝ Սոֆյային։
«Հեռուստաէկրանների աստղ, նա ու նրա անհասկանալի կինը, որը կանգնած է եղել նրա բոլոր մեքենայությունների ու բոլոր խաբեությունների հետևում, այդպես չէ՞» ,- մտնելով դատարան ասել է բարկացած Վոլոչկովան։
Հետաքրքիր է, որ հերթական նիստին Սոֆյա Սկիրտաչը հայտնվել էր անձնական աստղագետի ուղեկցությամբ։ Վոլոչկովայի հարձակումներին նա արձագանքել է։
«Այն բանից հետո, ինչ այդ կինը արել է մեզ հետ, ես այլև չեմ վախենում։ Մենք լռում էինք, մենք նրան հնարավորություն էինք տալիս զղջալ իր արարքների համար, մտածել, թե ինչ սպառնալիքներ են դրանք պարունակում։ Չլսեց։ Իրեն ամեն ինչում իրավացի համարեց։ Բայց դատարանում ամեն ինչ կպարզեն։ Նա այնպես է իրեն կոտորում ու լացում հիմա, նա գիտակցել է։ Նրան արդեն հարցաքննել են»,- ասել է Սոֆյան։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սկիրտաչը մի քանի ամիս քննչական մեկուսարանում է։ Անաստասիա Վոլոչկովան վստահ է, որ իր նախկին վարորդը թալանել է իրեն, մտադիր էր առևանգել դստերը, որպեսզի փրկագին պահանջի, ու իբրև ուզում էր նույնիսկ թունավորել: Նրան սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում։ Իր հերթին Սկիրտաչը Վոլոչկովային դատի է տվել, մեղադրելով սեռական ոտնձգությունների մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ