Ռուսաստանում երկու մեծ խնդիր կա՝ հիմարներն ու ճանապարհները։ Հիմա հայտնվել են եւս երկուսը՝ Բուզովան ու ռեփեր Face-ը։ Վերջինը, ինչպես եւ Բուզովան, հայտնի է ռեփ ոճի մեջ իր «բարձր ինտելեկտուալ» երգերով։ 21-ամյա ռեփեր Face-ը, նույն ինքը Իվան Դրեմինը, ծնունդով Ուրֆայից է։ Նա հայտնի է դարձել 2017-ին «ՎԿոնտակտե» սոցցանցում «No Love» ալբոմն ու մի քանի տեսահոլովակ հրապարակելուց հետո։ Դատելով նրանցից, ովքեր լրջորեն հրապուրված են նրա ստեղծագործությամբ, նրա երկրպագուները հիմնականում միջին ու ավագ դպրոցականներն են։
Իվանը հայտնել է, որ բանակ է մեկնում։ Նա այդ մասին գրել է իր Twitter-յան էջում։
«Բանակ եմ մեկնում, կտեսնվենք մեկ տարի հետո»,- ասվում է երաժշտի հաղորդագրության մեջ։ Հետագայում համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք ենթադրաբար արվել են զինկոմի նորակոչիկների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։
2017-ի հոկտեմբերին լրագրող Յուրի Դուդին տված հարցազրույցում Face-ը հայտնել էր, որ բանակ չի գնալու, քանի որ չի ուզում ու ողջույն էր հաղորդել զինկոմին։ «Ինձ ոչ ոք չի փնտրում, ես ոչ մեկին չեն փնտրում, ու մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Զինվորական տոմս ես չունեմ»,- ասել էր երաժիշտը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը