Ջեքսոնի, Լոպեսի, Բեյոնսեի հետ աշխատած հայտնի դիզայներ Ջեյկոբ Մեյերի շքեղ ցուցադրությունը Երեւանում

«Բլբուլյաններ 3». 3 անգամ ավելի ծիծաղելի սիթքոմը մեկնարկում է

#Backstage. Ինչպես են ընթանում «Արտակարգ Արտակ» նոր հումորային սիթքոմի նկարահանումները

Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

Ինչպես են տղամարդիկ մանիպուլյացիայի ենթարկում կանանց

13:02, 1 հուլիսի

1. Վեճից խուսափելը կամ թեման շրջանցելը

Երբ տղամարդիկ իրենց իրավացիությունը պաշտպանելու փաստարկ չեն ունենում, նրանք խուսափում են վեճից։ Քանի որ կինը ձգտում է լուծել կոնֆլիկտը՝ քննարկելով այն տղամարդու հետ, որը խուսափում է որեւէ զրույցից, տղամարդը նրան հիստերիկ է անվանում` ապացուցելով իր իրավացիությունը։ Կամ էլ առճակատումից խուսափելու մեկ այլ միջոց է խոսակցության թեման փոխելը։ Եթե կինը «չխաբվի», այդ դեպքում նրան նորից հիստերիկ կկոչեն, իսկ եթե «խաբվի», տղամարդը նրան հիմար կհամարի։

2. «Իսկ դու, պարզվում է, այնպիսին չես, ինչպիսին կարծում էի...»

Նման բառեր կարելի է լսել այն տղամարդուց, որը չի կարողացել դյուրին միջոցներով ցանկալի արդյունքի հասնել։ Քանի որ կինը ուզում է լավը երեւալ ուրիշների աչքերում, նա շփոթվում է, երբ լսում է՝ «Ես բոլորին ասում էի, որ դու ինձ հասկանում ես։ Իսկ դու, պարզվում է, ամենեւին էլ այդպիսին չես»։ Այս բառերը հատկապես արդյունավետ են ազդում, երբ տղամարդը մտադիր է հանդիպել այն մարդկանց հետ, ում նա կնոջ մասին որեւէ լավ բան է ասել։ Ու շրջապատի աչքերում չհեղինակազրկվելու համար կինը համաձայնում է տղամարդու հետ։ Եվ տղամարդուն  հաջողվում է ստանալ այն, ինչ ուզում էր։

3. Ձեր մտքերը կարդալը

Երբ տղամարդը մանիպուլացնում է ձեզ, նա անսպասելիորեն դառնում է էքստրասենս, որն ունակ է կարդալ ձեր մտքերը։ Ցանկալին ստանալու համար նա սկսում է ասել «Դու ինձ սեքսուալ ես համարում, ես դա գիտեմ», «Դու հաստատ ինձ սրամիտ ես համարում», «Չէ՞ որ գիտես, որ դա ճիշտ չէ» եւ այլն։ Հրաշալի կլիներ, եթե տղամարդը սկսեր կարդալ ձեր մտքերը՝ ձեզ համար հաճելի մի բան անելու համար։ Բայց ոչ։ Եթե ձեր ուղեկիցը հանկարծ խոսում է այն մասին, թե ինչ եք դու մտածում կամ զգում ցանկացած հարցի շուրջ, նա պարզապես փորձում է ձեզ «վերածրագրավորել», այսինքն՝ անգիտակցաբար ստիպում է ձեզ մտածել այնպես, ինչպես ինքն է թելադրում։ Նույնիսկ եթե սկզբում դիմադրեք, ապա հետո կնկատեք, որ իրոք մտածում եք այն, ինչ նա ձեզ ասել է։ Բայց հիշեք, որ դա իսկական մանիպուլացում է։

4. «Ես սիրում եմ քեզ»

Այս արտահայտությունը հաճախ են ասում հարաբերությունների առաջին փուլերում՝ ննջարանի ճանապարհին կամ էլ արդեն այնտեղ։ Կնոջ համար դա ամենացանկալի արտահայտությունն է, որը նա ուզում է լսել, իսկ տղամարդու համար դա հետեւյալն է նշանակում՝ «արդեն սեքսով զբաղվելու ժամանակն է»։ Տղամարդը այդ բառերն ասում է միայն կնոջ բանականությունը մթագնելու ու ցանկալին ստանալու համար:

5. Մեղքի զգացում

Մեղքի զգացումի հարցում առավել զգայուն կանայք չեն կարողանում սեքսի հարցում մերժել այն տղամարդուն, որը ամբողջ երեկո կամ մի քանի օր շարունակ գեղեցիկ սիրահետել է նրան, նվերներ նվիրել կամ փորձել երջանկացնել այլ տարբեր միջոցներով։ Եթե տղամարդն առանց ուղիղ առաջարկի զանազան հաճելի անակնկալներով ձեզ տանում է դեպի անկողին, ապա նա դրանով իսկ ձեր նահանջն անհնար է դարձնում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դուք ձեզ մեղավոր կզգաք, որ շնորհակալություն չեք հայտնել այդքան առատաձեռն սիրահետողին։

6. «Միայն դու ես այսքան լավը»

Մանիպուլացման եւս մեկ միջոց է «Միայն դու ես այսքան լավը», «Միայն դու ես ինձ հասկանում» կամ նմանատիպ մյուս արտահայտությունները։ Այսինքն, ձեզ պատմելով տխուր պատմություններ իր սիրային անհաջողությունների մասին, նա հանկարծ թեթեւություն ու ազատություն է զգում: Ինչո՞ւ։ Որովհետեւ դուք նրան լսել եք, հասկացել, աջակցել, ուրիշ շատ բաներ եք արել, բացի մեկից՝ նրանից, ինչ նա իրոք ուզում է ձեզնից։ Ու նա փորձում է ձեզ ներշնչել անկրկնելիության զգացում ամեն ինչում, քանի դեռ դուք չեք արել այն, ինչ նա ձեզնից ակնկալում է։

7. Լավագույն ընկերներ

Եթե տղամարդուն չի հաջողվում ձեզնից միանգամից ստանալ այն, ինչ ուզում է, ուրեմն նա դա կանի ձեր ընկերը դառնալու միջոցով։ «Իսկ ինչ կարիք կա կորցնել հաճելի մարդուն»,- կասի նա՝ պատճառաբանելով իր առաջարկը։ Ու եթե դուք համաձայնեք, ապա հետո նա պարզապես կսպասի հարմար պահի, որպեսզի հասնի իր նպատակին, երբ դուք մասամբ կամ ամբողջովին կորցնեք ձեր զգոնությունը։ Կամ դա տեղի կունենա, երբ դուք կբաժանվեք ձեր սիրելի անձնավորությունից, կամ էլ երբ ձեր «ընկերը» կհարբի ու ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով՝ ձեզ կասի, թե ինչքան ուժեղ է ձեզ սիրում, ինչքան է տառապում ու, առհասարակ, վաղուց է ձեզ վրա աչք դրել։

 

Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության