Կշեռք
Թեև վախենում են խմել, սակայն շատ սիրում են այս գործը։ Չէ՞ որ միայն հարբած վիճակում են կորցնում ամեն բան կշռադատելու իրենց ունակությունը՝ վերջապես շրջապատի հետ ներդաշնակություն ձեռք բերելով։ Լուսավոր իդեալի անընդմեջ որոնումները ժամանակավոր դադարեցվում են, քանի որ իրենք այն վիճակում են, երբ գոյություն չունեն հիմար տղամարդիկ և տգեղ կանայք։ Բոլորն այնքան սպիտակ և փափուկ են․․․Եվ ինչպե՞ս կարելի էր չտեսնել և չընկալել Տիեզերքի էսթետիկան․․․Սակայն առավոտյան Կշեռքները ամոթից այրվելու են՝ հիշելով, թե որքան են խմել նախորդ օրը։ Բայց դա առավոտյան։
Կարիճ
Խմում է այնքան, մինչև խիզախանա, իսկ հետո կտրուկ դադարում է՝ լցնելով արդեն շրջապատի մարդկանց և շշնջալով, որ թեթև ձեռք ունի։ Սուտ է։ Ամենևին էլ թեթև չէ․ սա մի տեսակ չար կատակ է, երբ նա ծաղրում է հատակից բարձրանալու փորձեր կատարող հարբած իր զոհին։ Եթե Ձեր գլխում հղացել Կարիճին խմեցնելու և ինչ-որ տեղեկատվություն ստանալու, կամ անկողին տանելու պայծառ մի նախագիծ, ապա մոռացեք դա։ Խմել Կարիճի հետ կարող են միայն YouTube-ում աստղ դառնալ ցանկացողները։
Աղեղնավոր
Հարբեցող։ Չխմող։ Անհաջողակ։ Երջանիկ։ Դե արի ու գլուխ հանի, թե ինչպես պետք է խմես նրա հետ։ Կամ լյարդդ շարքից դուրս կգա, կամ ձանձրույթից կխելագարվեք՝ լսելով նրա դասախոսությունը ալկոհոլային խմիչքների բացասական ազդեցության մասին։ Ցանկացած դեպքում, հայտնվելով Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ, հետևեք նրա հրահանգներին։ Վիճելը նրա հետ անիմաստ է. ավելի լավ է նա սպանի Ձեզ, քան վիրավորվի։
Աղբյուրը՝ besmile.club
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը