Քիմ Քարդաշյանը դիմել է Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունին՝ կոչ անելով բարելավել նահանգում կանանց բանտերի վիճակը։Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Դոնալդ Թրամփի հետ վերջին հանդիպումից հետո լրջորեն մտադրվել է զբաղվել ամերիկյան բանտերի կին բանտարկյալների խնդրով։ Քիմը վերջերս հասել էր նրան, որ ԱՄՆ նախագահը ներում էր շնորհել Էլիս Ջոնսոնին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտված թմրադեղերի ապօրինի վաճառքի համար:
Օրերս 37-ամյա հեռուստաաստղը այցելել էր Քալիֆորնիայի կանանց բանտ, որտեղ հանդիպել է որոշ բանտարկյալների հետ։ Հայուհին հանդիպել է 15 բանտարկյալների հետ, որոնք նրա հետ քննարկել են այն գործերն ու հոդվածները, որոնցով դատապարտվել են, նաև վաղաժամ ազատ արձակվելու ու բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունները։
Դրանից հետո հայուհին իր Twitter-ով դիմել է Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունին՝ կոչ անելով լավացնել նահանգի կանանց բանտերի վիճակը։
Կա Assembly Bill 2550 կոչվող հրաման, որն արգելում է տղամարդ պահակներին, բացառությամբ արտակարգ իրավիճակների, որևէ գործ ունենալ բանտարկյալ կանանց հետ։
«Կանայք, որոնց ես հանդիպել եմ բանտում, առաջվա պես իմ սրտում ու իմ մտքերում են։ Ես իրոք հույս ունեմ, որ նահանգապետ Ջերրի Բրաունը կստորագրի Assembly Bill 2550 հրամանը»,- գրել է Քիմը։
Այդ հրամանը բանտում աշխատող պահակներին կարգելի կին բանտարկյալներին կանոնավոր խուզարկությունների ենթարկել, շոշափելով նրանց մարմինը, նաև կարգելի պահակներին մտնել այն գոտիներ, որտեղ կանայք մերկանում են։ Հրամանում նշված է, որ պահակները կարող են կին բանտարկյալներին մոտենալ միայն այն դեպքում, եթե բանտարկյալների միջև սկսվում է ծեծկռտուք կամ եթե նրանք փախչելու մտադրություն ունեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով