Թրեյլերը կարճ տեսանյութ է, որը պարունակում է ֆիլմի ամենադիտարժան ու տպավորիչ պահերը, այդպիսով անոնսելով կամ գովազդելով այն:
Սակայն թրեյլերները վերջերս ավելին են, քան ֆիլմի գովազդը: Նույնիսկ կարելի է ասել, որ դրանք կինոարվեստի առանձին ճյուղի են վերածվել: Ամենահետաքրքիրն այն է, որ թրեյլերները խաբելու ու թաքցնելու հատկություն են ձեռք բերել:
Թրեյլերները կարելի է բաժանել երեք տիպերի, բայց մինչ այդ, անդրադառնանք մի քանի փաստի: Հիմնականում թրեյլերները պատրաստում են ոչ թե ֆիլմ ստեղծող ստուդիաները, այլ առանձին ըներությունները: Կան երաժշտական ստուդիաներ, որոնք դրանց համար երաժշտություն են գրում. այնպես, որ, դուք թրեյլերի ձեր սիրած երաժշտությունը դժվար թե լսեք ֆիլմում:
Թրեյլերի առաջին տեսակը «խաբողն» է: Այդպիսի թրեյլերի վառ օրինակ է «Երկաթե մարդը 3» ֆիլմի թրեյլերը, որում մեզ «խոստանում են», որ ֆիլմը շատ լուրջ է լինելու, դրանում տեղ չի լինելու հումորի համար, իսկ Տոնի Սթարքը պատասխանատու ու լուրջ հերոսի է վերածվելու:
Դիտելուց հետո, սակայն, պարզվում է, որ ֆիլմի ստեղծողներն իրենց ոճին հավատարիմ են մնացել, Տոնի Սթարքին վերածել են ինչ-որ անադեկվատ մարդու, իսկ ֆիլմի բացասական կերպարը դարի ձախողումն է: Այսպիսով, թրեյլերը մեզ խաբել է, քանի որ խոստացել էր Նոլանի պատվիրաններին համապատասխան՝ մռայլ ու իրական պատկերներ:
Թրեյլերների երկրորդ տեսակը անվանենք «սփոյլերներ» (սփոյլեր - - to spoil — «փչացնել »): Դրանցում միանգամից բացահայտվում է կարեւոր սյուժետային ինֆորմացիա, որը զրոի է հավասարեցնում ողջ ինտրիգը:
Այս թրեյլերները դիտելուց հետո այլեւս կարիք չկա դիտել ֆիլմը, քանի որ դիտողը 2 րոպեում իմանում է՝ ինչպես է այն զարգանալու, ու ինչ դեպքեր են լինելու:
Օրինակ՝ «Տերմինատոր 5. Գենեզիս» ֆլմի թրեյլերում ցուցադրվեց այն պահը, երբ մարդկության վերջին հույսն ու ընդվզման լիդերը՝ Ջոն Քոնները, դառնում է տերմինատոր: Սա այն պահն է, երբ մենք կինոթատրոնում նստած պետք է զարմանային ու գոչեինք՝ «Այ քեզ բա՛ն»: Դե ինչ, դրա փախարեն մնում է թոթվել ուսերը:
Հենց այս տեսակն է ֆիլմերի համար ամենավտանգավորը, քանի որ փչացնում է ոչ միայն դիտողի տրամադրվածությունը, այլեւ սպառնում է ֆիլմի հաջողությանը:
Եվ վերջապես, թրեյլերների վերջին տեսակը, որը մենք պայամանականորեն անվանել ենք «համարյա կատարյալ թրեյլերներ» (ոչինչ լիարժեք իդեալական չի լինում):
Այսպիսի թրեյլերները մարքեթինգային մտքի գագաթնակետն են: Դրանք ցույց են տալիս ամեն ինչ, բայց ոչինչ՝ ստեղծելով գրագետ պարադոքս: Նմանօրինակ թրեյլերների ստեղծողները մի ձեռքով երկու ձմերուկ են բռնում՝ գրավում են կինոսերներին, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի հստակ բան չեն բացահայտում:
Թերեւս, այդպիսի թրեյլերներից մեկն էլ «Կարիբյան ծովի ծովահենները 3. Աշխարհի ծայրը» ֆիլմի թրեյլերն է:
Դրանում գրեթե ամեն բան կատարյալ է, այստեղ կան եւ՛ հին, սիրված հերոսները, եւ՛ նորեր: Թրեյլերն ակնարկում է, որ լինելու է ավելի մռայլ, սակայն ավանդական դարձած արկածային կոլորիտը ոչ մի տեղ չի կորել: Հոլովակը փոխանցում է մեզ այն մթնոլորտը, որը նաեւ տիրում է ֆիլմում, բայց ոչ մի դեպքում չի բացահայտում կարեւոր դետակները: Հրաշալի ձայնն ու երաժշտությունը ամվողջացնում են հաջողված թրեյլերն ու մեզ ստիպում գնալ ու հենց կինոթատրոնում ծանոթանալ ֆիլմին:
Եվ վերջում կցանկանայինք ընթերցողներից պարզել՝ ֆիլմերի ո՞ր թրեյլերներն են հենց ձեզ համար տպավորիչ եղել: Չէ՞ որ երբեմն դրանք ֆիլմերից ավելի հաջողված են ստացվում:
Մեկնաբանություններում գրեք՝ որ թրեյլերները հենց նոր անցան ձեր մտքով:
Հ.Գ. Նյութի գաղափարի համար առանձնահատուկ շնորհակալություն Գ.Ս.-ին:
Պատրաստեց Նորայր Նազարյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն