Հիանալի է լինել Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը, տանը նստած ես, իսկ քեզ դեռ գումար են վճարում: Բրիթնի Սփիրսի եւ նրա նախկին ամուսնու՝ Քեվին Ֆեդերլայնի միջեւ սկանդալը սկսվեց համատեղ երեխաների համար ապրուստավճար վճարելուց:
EOnline-ը հայտնում է, որ 36-ամյա հայտնի երգչուհին արդեն մի քանի տարի է, ինչ դատական գործընթացի մեջ է գտնվում նախկին ամուսնու հետ՝ համատեղ որդիների՝ 12-ամյա Շոնի եւ 11-ամյա Պրեստոնի ապրուստավճար վճարելու համար: Անցած տարի երգչուհու նախկին ամուսինը ստանում էր ամսական 20 հազար դոլար, սակայն, դա նրա համար քիչ էր եւ փետրվա ամսին նա դիմել է դատարան՝ ապրուստավճարի գումարը երկու անգամ բարձրացնելու պահանջով, քանի որ երեխաները մեծանում են եւ, բնականաբար, նրանց համար նախատեսված ծախսերն էլ են աճել: Այն ժամանակ դատարանը մերժել է խնդրանքը, սակայն, Քեվինը չի հանձնվել եւ երկրորդ անգամ է դիմել՝ եռապատկելով պահանջվող գումարը (այսինքն՝ ամսեկան 60 հազար դոլար):
Այօսր հայտնի է դարձել, որ Բրիթնիին պարտավորեցրել են նախկին ամուսնուն վճարել 110.000 դոլար: Համաձայն դատական փաստաթղթերի, որոնք առկա են E! Կայքի մոտ, այդ գումարները ծառայելու են «փաստաբանական ծախսերի եւ հարկերի, ինչպես նաեւ Benchmark Resolution Group ընկերության փաստաբաններին պարգուատրելու համար»: Ֆեդերլայնի հաշվարկներով Բրիթնին աշխատում է տարեկան մոտ 35 միլիոն դոլար, իսկ նա՝ 35 հազար, այնպես որ չի կարող միայնակ ժառանգներին ապահովել իրենց «արժանի կյանքով»:
Հիշեցնենք, որ 2008թ.-ին, նյարդային խանգարումների եւ թմրանյութեր օգտագործելուց հետո, Բրիթնիին ճանաչել են անկարող, իսկ երեխաների խնամքը անհայտ ժամկետով հանձնվել է հորը, որը մինչեւ հիմա տնօրինում է աստղի գումարները: Բացի այդ, դատարանի որոշմամաբ երեխաներն ապրում են Քեվինի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը