Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Իմ պատմությունը. «Ավելի լավ է իմ հայրական տանը նստեմ, քան հոգեկան հիվանդի հետ ապրեմ»

22:11, 29 մայիսի

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

«Անկեղծորեն չգիտեմ, թե որտեղից սկսեմ իմ պատմությունը, որն ինձ միայն այսքան ցավ ու դառնություն է պատճառել:

Հունվար էր, ցուրտ ու սառնամանիք: Կանգնած էի կանգառում, երբ ինձ վախվորած հայացքով մի երիտասարդ մոտեցավ: Առաջին հայացքից տպավորությունս վատ չէր: Ներկայացավ եւ ասաց, որ Ս-ի տղան է եւ ինձ հետ ծանոթանալու ու շփվելու մեծ ցանկություն ունի: Եվ քանի որ միանգամից հասկացա, թե իրականում ով է (մեզ արդեն ծանոթացրել էին), արագորեն զրույցի բռնվեցինք: Այսպես էլ սկսվեցին մեր հանդիպումները, սիրո առաջին խոստովանությունները…

Բայց դա երկար չտեւեց: Պարզվեց, որ առողջական խնդիրներ ունեմ, եւ նա անմիջապես ընկավ շրջապատի ազդեցության տակ ու հաշվի չառնելով իմ զգացմունքները՝ լքեց ինձ: Ես ահավոր վիճակում էի: Այն տղամարդը, ով պետք է ինձ համար շատ ծանր պահին կողքիս լիներ եւ գոնե բարոյապես աջակցեր ինձ, չկար: Դրան գումարվեց նաեւ վիրահատությունս: Նա գիտեր, որ ինձ պետք է վիրահատեն, բայց նույնիսկ չզանգահարեց ու չհետաքրքրվեց:

Այսպես 5 ամիս անցավ: Արդեն կազդուրվել էի ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ, ամենակարեւորը, հոգեպես: Բայց, դժբախտաբար, այդ երկար չտեւեց: Երեւի կզարմանաք, թե ինչու եմ ասում դժբախտաբար, որովհետեւ ճակատագրական մեծ սխալ կատարեցի: Ներեցի…

5 ամիս անց նա կրկին հայտնվեց: Նորից սիրո սրտաճմլիկ խոսքեր, խոստովանություններ: Ես ներեցի, հետեւեցի սրտիս եւ ոչ թե բանականությանս: Սկսեցինք նորից հանդիպել, չնայած հայրս դեմ էր: Երբ Ա-ին ծանոթացրեցի ծնողներիս հետ, հայրս ընդհանրապես չհավանեց նրան, ասում էր՝ թմրամոլ է եւ ինչ-որ տարօրինակություններ ունի:

Ես, իհարկե, չէի հավատում, համոզում էի հորս, որ նման բան չկա, որ պարզապես բարդույթավորված է եւ չի սիրում շփվել ու նման այլ բաներ: Եվ քանի որ հայրս ինձ շատ էր սիրում, ի վերջո համաձայնվեց: 4 ամիս անց մենք նշանադրվեցինք: Անցնում էին օրեր ու ամիսներ, եւ ժամանակի ընթացքում նորանոր բաներ էի բացահայտում նրա մեջ, ինչից, անկեղծ ասաց, հիասթափվում էի: Բայց մտածում էի, որ ոչինչ փոխել չի կարելի. վախենում էի հասարակության կարծիքից: Վերջապես ամուսնացանք: Առագաստի գիշերը նա իրեն անասունի նման պահեց… զզվում էի նրանից:

Ծաղկաձոր էինք գնացել: Առաջին օրից մեր վիճաբանությունները սկսվեցին: Նա իրեն այլ կերպ էր պահում, կարծես երբեք չէի ճանաչել նրան: Սկսեցի տարօրինակություններ նկատել. դարձել էր ավելի լռակյաց, ավելի բարդույթավորված: Առաջին իսկ օրը փոշմանեցի, որ ամուսնացել եմ: Ի վերջո հետ վերադարձանք, այսպես կոչված, ճամփորդությունից: Ես ընտանիքիս անդամներին պատմում էի, թե հրաշալի ժամանակ ենք անցկացրել, որ ամեն ինչ կատարյալ է: Բայց միայն Աստծուն է հայտնի, թե ինչ փորձությունների միջով եմ անցել:

Ի վերջո պարզվեց, որ Ա-ն հոգեկան խնդիրներ ունի: Իսկ նրա ծնողները շատ լավ իմանալով, որ իրենց տղան հիվանդ է, ամուսնացրել էին նրան: Սեռական կյանքից հետո նրա մոտ ամեն ինչ սրվել էր: Հայրս ամեն ինչ ճիշտ էր ասել: Բայց նա ոչ թե թմրամոլ էր, այլ այդ ամիսների ընթացքում հոգեմետ դեղերի ազդեցության ներքո էր եղել, իսկ ես՝ հիմարս, ոչինչ չէի նկատել: Իսկ գիտե՞ք ինչն էր ամենացավալին. ամուսնությունից մեկ ամիս անց պարզվեց, որ հղի եմ…

Ամենօրյա սթրեսները, վեճերը, սակայն, վիժելու պատճառ դարձան: Դրանից հետո իմ վիճակն ավելի ծանրացավ, հոգեբանորեն հուսալքված, ճնշված վիճակում էի: Ծնողներս ոչինչ չգիտեին իմ վիճակի մասին, որովհետեւ ոչինչ չէի պատմում: Ասում էի՝ ամեն ինչ լավ է, չնայած օր օրի նիհարում էի, գիշերները չէի քնում ու լուռ տառապում էի: Այսպես ձգվեց 5 ամիս: Ի վերջո, համարձակություն ունեցա ու ծնողներիս պատմեցի ամեն ինչ: Նրանք թույլ չտվեցին հետ վերադառնալ Ա-ի մոտ:

Այսօր ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ երբեք չեմ ների այն բանի համար, որ չլսեցի ծնողներիս: Ամենակարեւորն այն է, որ փրկվեցի եւ դուրս եկա այդ դժոխքից:

Ավելի լավ է իմ հայրական տանը նստեմ, քան հոգեկան հիվանդի հետ ապրեմ…

Տա Աստված, որ ի վերջո հանդիպեմ այն մարդուն, ով կկարողանա երջանկացնել ինձ, եւ ես, վերջապես, կմոռանամ անցյալիս այդ սեւ էջը»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search