Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ծնվել է պատմության մեջ ամենանշանավոր ռոքերներից մեկը՝ Ֆրեդի Մերկուրին:
«Ես կդառնամ ռոք աստղ, ես լեգենդ կդառնամ», - հայտարարել է նա, եւ բնականաբար, հասավ իր ուզածին:
Իրական անունը՝ Ֆարրուխ Բուլսարա, նա ծնվել է Զանզիբար կղզում, եւ ունի պարսկական ծագում: Նրա ծնողները՝ Բոմի եւ Ջեր Բուլսարաները փորձում էին նրան դաստիարակել պարսկական ավանդույթներով: Բոմի Բուլսարան Անգլիայի եւ Ուելսի Գերագույն դատարանում աշխատել է որպես գանձապահ եւ համարվում էր բարձր վարձատրվող աշխատակից: Նրա ընտանիքն ապրել է ապահովված կյանքում եւ նույնիսկ աղախիններ ունեին:
Ի դեպ, հետաքրքիր փաստ, Ֆրեդին ատել է, երբ նրան դիմել են նրա իսկական անունով եւ կարղ էր կոպտել: Մերկուրին տանել չէր կարողանում իր անունը, այդ իսկ պատճառով փոխել է նույնիսկ իսկական ազգանունը՝ անձնագրում գրվելով՝ Ֆրեդի Մերկուրի:
Queen խմբի վոկալիստն իր կյանքն ապրել է նույնքան վառ, որքան նրա համերգային շոուներն էին: Երաժիշտը մեկ անգամ չէ ասել, որ նրա համերգները ավելի շատ նման էին թատերական գործողությունների եւ նորաձեւության ցուցադրությունների, քան երգերի ներկայացում:
Քանի որ Մերկուրիի մասին հայտնի է կարծես ամեն ինչ, պատմել այն ամենը, ինչն յուրաքանչյուր ծննդյան տոնին պատմում են անիմաստ կլինի, մենք կնշենք, միայն որոշ մանրամասներ, որոնք այնքան էլ հայտնի չեն մեծ լսարանների համար:
Ի դեպ, հետաքրքիր մի բան, իր ամաչկոտության պատճառով Ֆրեդին հազվադեպ էր հարցազրույցներ տալիս:
Երաժիշտը սիրել է կատուներ: Մերկուրին մեծ թվով կատու՝ տասը միանգամից, պահում էր տանը: Շրջագայությունների ժամանակ նա հաճախ էր զանգահարում տուն եւ խոսում իր տնային սիրելի կենդանիների հետ:
Ոգեշնչման համար Ֆրեդին անպայման համերգից առաջ պիտի վիճեր ինչ-որ մեկի հետ:
Մերկուրին չի թաքցրել իր բիսեքսուալ լինելը՝ հայտարարելով, որ նա երկու սեռի սիրեկաններ ավելի շատ է ունեցել, քան Էլիզաբեթ Թեյլորը հայտնի էր իր դավաճանություններով: Մերկուրին տեւական սիրավեպ է ունեցել մի կնոջ հետ, մոտավորապես յոթ տարի նա ապրել է Մերի Օսթինի հետ:
Այն բանից հետո, երբ Մերին իմացել է համասեռամոլի հակումների մասին, նրանք դադարել են սիրեկաններ լինելուց, սակայն, չեն բաժանվել: Օսթինը նրա մտերիմ ընկերն ու Մերկուրիի վստահված անձն է դարձել, իսկ երաժիշտը՝ նրա որդու կնքահայրը: Իր տունն ու ձայնասպավառակներից ստացված հասույթը նա կտակել է Մերիին:
Ռոք աստղի ամենամեծ վախը ինքնթիռներն են եղել: Նա մահու չափ վախենում էր ինքնաթիռներով թռչելուց: Այդ փաստի ապացույցն է հանդիսանում DC10 ինքնաթիռի պատմությունը, որով երաժիշտը պետք է Տոկյոյից մեկներ Նյու Յորք: Գտնվելով ինքնաթիռում Մերկուրին ուղեւորնեից մեկից լսում է, որ այդ մոդելի ինքնաթիռներն ուրիշներից ավելի հաճախ են կործանվում: Վախեցած Ֆրեդին հասնում է նրան, որ իրեն իջեցնում են ինքնթիռից, հանձնում ուղեբեռը եւ նա այլ թռիչքի տոմս է գնում, նրան չի վրդովեցնում անգամ այն, որ էկոնոմ դասի սրահում են իրեն նստեցնում (բիզնես դասի սրահում այդ ժամանակ բոլոր տեղերը զբաղված են լինում), ոչ էլ այն, որ նա թռիքչի համար նա պետք է սպասեր 15 ժամ: Ի դեպ, DC10 ինքնաթիռի հետ ոչինչ չի պատահում, նա բարեհաջող վայրէջք է կատարում Նյու Յորքում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ