ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Որքա՞ն լավ են իրար ճանաչում Մաշան եւ Արշավիրը. զույգի 9 տարվա սիրո պատմությունը

«Ես չեմ դառնա ռոք աստղ, ես լեգենդ կդառնամ». Այսօր լրանում է Ֆրեդի Մերկուրիի 72-ամյակը

14:16, 5 սեպտեմբերի

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ծնվել է պատմության մեջ ամենանշանավոր ռոքերներից մեկը՝ Ֆրեդի Մերկուրին:

«Ես կդառնամ ռոք աստղ, ես լեգենդ կդառնամ», - հայտարարել է նա, եւ բնականաբար, հասավ իր ուզածին:

Իրական անունը՝ Ֆարրուխ Բուլսարա, նա ծնվել է Զանզիբար կղզում, եւ ունի պարսկական ծագում: Նրա ծնողները՝ Բոմի եւ Ջեր Բուլսարաները փորձում էին նրան դաստիարակել պարսկական ավանդույթներով:  Բոմի Բուլսարան Անգլիայի եւ Ուելսի Գերագույն դատարանում աշխատել է որպես գանձապահ եւ համարվում էր բարձր վարձատրվող աշխատակից: Նրա ընտանիքն ապրել է ապահովված կյանքում եւ նույնիսկ աղախիններ ունեին:

Ի դեպ, հետաքրքիր փաստ, Ֆրեդին ատել է, երբ նրան դիմել են նրա իսկական անունով եւ կարղ էր կոպտել: Մերկուրին տանել չէր կարողանում իր անունը, այդ իսկ պատճառով փոխել է նույնիսկ իսկական ազգանունը՝ անձնագրում գրվելով՝ Ֆրեդի Մերկուրի:

Queen խմբի վոկալիստն իր կյանքն ապրել է նույնքան վառ, որքան նրա համերգային շոուներն էին: Երաժիշտը մեկ անգամ չէ ասել, որ նրա համերգները ավելի շատ նման էին թատերական գործողությունների եւ նորաձեւության ցուցադրությունների, քան երգերի ներկայացում:

Քանի որ Մերկուրիի մասին հայտնի է կարծես ամեն ինչ, պատմել այն ամենը, ինչն յուրաքանչյուր ծննդյան տոնին պատմում են անիմաստ կլինի, մենք կնշենք, միայն որոշ մանրամասներ, որոնք այնքան էլ հայտնի չեն մեծ լսարանների համար:

Ի դեպ, հետաքրքիր մի բան, իր ամաչկոտության պատճառով Ֆրեդին հազվադեպ էր հարցազրույցներ տալիս:

Երաժիշտը սիրել է կատուներ: Մերկուրին մեծ թվով կատու՝ տասը միանգամից, պահում էր տանը: Շրջագայությունների ժամանակ նա հաճախ էր զանգահարում տուն եւ խոսում իր տնային սիրելի կենդանիների հետ:

Ոգեշնչման համար Ֆրեդին անպայման համերգից առաջ պիտի վիճեր ինչ-որ մեկի հետ:

Մերկուրին չի թաքցրել իր բիսեքսուալ լինելը՝ հայտարարելով, որ նա երկու սեռի սիրեկաններ ավելի շատ է ունեցել, քան Էլիզաբեթ Թեյլորը հայտնի էր իր դավաճանություններով: Մերկուրին տեւական սիրավեպ է ունեցել մի կնոջ հետ, մոտավորապես յոթ տարի նա ապրել է Մերի Օսթինի հետ:

Այն բանից հետո, երբ Մերին իմացել է համասեռամոլի հակումների մասին, նրանք դադարել են սիրեկաններ լինելուց, սակայն, չեն բաժանվել: Օսթինը նրա մտերիմ ընկերն ու Մերկուրիի վստահված անձն է դարձել, իսկ երաժիշտը՝ նրա որդու կնքահայրը: Իր տունն ու ձայնասպավառակներից ստացված հասույթը նա կտակել է Մերիին:

Ռոք աստղի ամենամեծ վախը ինքնթիռներն են եղել: Նա մահու չափ վախենում էր ինքնաթիռներով թռչելուց: Այդ փաստի ապացույցն է հանդիսանում DC10 ինքնաթիռի պատմությունը, որով երաժիշտը պետք է Տոկյոյից մեկներ Նյու Յորք: Գտնվելով ինքնաթիռում Մերկուրին ուղեւորնեից մեկից լսում է, որ այդ մոդելի ինքնաթիռներն ուրիշներից ավելի հաճախ են կործանվում: Վախեցած Ֆրեդին հասնում է նրան, որ իրեն իջեցնում են ինքնթիռից, հանձնում ուղեբեռը եւ նա այլ թռիչքի տոմս է գնում, նրան չի վրդովեցնում անգամ այն, որ էկոնոմ դասի սրահում են իրեն նստեցնում (բիզնես դասի սրահում այդ ժամանակ բոլոր տեղերը զբաղված են լինում), ոչ էլ այն, որ նա թռիքչի համար նա պետք է սպասեր 15 ժամ: Ի դեպ, DC10 ինքնաթիռի հետ ոչինչ չի պատահում, նա բարեհաջող վայրէջք է կատարում Նյու Յորքում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ