«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ինձ թվում էր՝ ես ու հայրս այդ պահին նույնն էինք զգում». Նարե Գրիգորյանն իր հարսանիքի ամենահուզիչ դրվագի եւ առաջիկա ծրագրերի մասին

12:05, 14 սեպտեմբերի

Երգչուհի Նարե Գրիգորյանը մեկ ամիս առաջ կայացրեց իր կյանքի ամենակարեւոր որոշումը՝ ամուսնացավ սիրելիի՝ Արամ Շամիլյանի հետ: NEWS.am STYLE-ը նախորդ տարի ֆոտոշարք էր իրականացրել զույգի հետ՝ ներկայացնելով նրանց սիրո պատմության սկիզբն ու զարգացումը, իսկ այսօր Նարեի հետ զրուցել ենք նախորդ ամիս կայացած հարսանիքի, հայրիկի հետ հուզիչ պարի ու առաջիկա անելիքների մասին:

Նարե,  դու եւ Արամը որոշեցինք ամուսնանալ օգոստոսի 9-ին: Այդ օրն ինչ-որ խորհրդանշական բնույթ ունե՞ր ձեզ համար:

Այո, հարսանիքն արեցինք օգոստոսի 9-ին, բայց որեւէ կարեւոր իրադարձության հետ կապված չէր դա, ուղղակի այդպես ստացվեց: Արամի մայրիկը, քույրիկն ու քրոջ երեխան էին եկել Միացյալ Նահանգներից, իսկ հայրիկն այստեղ էր, որոշեցինք առիթը բաց չթողնել եւ փոքրիկ պսակադրություն կազմակերպել: Ի սկզբանե որոշել էինք միայն պսակադրություն անել, իսկ հետո այն վերածվեց մեծ խնջույքի:

Երկա՞ր եք պատրաստվել հարսանիքին:

Վաղուց էինք մտածում այդ մասին, բայց պատրաստվել սկսել ենք հարսանիքից ընդամենը 10 օր առաջ, որովհետեւ ժամանակ չունեինք: Իհարկե, հիմա հեշտ եմ այդ մասին խոսում, բայց միայն ես եւ Արամը գիտենք՝ որքան բարդ էր 10 օրվա մեջ կազմակերպել այդ ամենը, որպեսզի ամեն ինչ այնպես ստացվի, ինչպես մենք ենք ցանկանում: Այդպես 10 օրվա մեջ պլանավորեցինք ու արեցինք ամեն ինչ այնպես, ինչպես կարողացանք:

Ինչպե՞ս ընտրեցիր զգեստը: Եթե չեմ սխալվում՝ ինքդ էլ դիզայնով զբաղվում ես, նաեւ դիմահարդարման արվեստին ես տիրապետում, այդ օրվա կերպարովդ է՞լ ես ինքդ զբաղվել:

Հարսի զգեստը հարսանիքից 3-4 օր առաջ եմ գտել: Այլ տարբերակ չունեի՝ ժամանակ չկար, նաեւ հոգեպես չէի կարողանում տրամադրվել դրան: Ընտրեցի այն զգեստը, որն այդ պահին, ուղղակի, հավանեցի:

Այո, ինքս էլ մոդելավորմամբ զբաղվել եմ, զբաղվում եմ, բայց այդ օրերին, ուղղակի, ի վիճակի չէի ինքս ստեղծել այն: Իհակե, կցանկանայի ինքս զգեստը մոդելավորել, բայց ժամանակ պարզապես չկար: Նույնն էլ դիմահարդարման հետ կապված: Իսկապես շատ եմ սիրում ամեն ինչ ինքնուրույն անել, բայց այս առիթն այդ դեպքը չէր:)

Ինչպե՞ս է անցել ձեր հարսանիքը: Շա՞տ հյուրեր կային:

Հարսանիքն անցավ շատ մտերմիկ միջավայրում: Եթե մտածեինք մեծ հարսանիք կազմակերպելու մասին, չեմ կարող ասել, թե քանի հարյուր հյուր կունենայինք: Մենք հրավիրեցինք ամենահարազատ մարդկանց, մեր նեղ շրջապատին՝ մարդկանց, ում հետ շատ հաճախակի ենք տեսնվում եւ շփվում: Ներկա էր նաեւ իմ սիրելի ուսուցիչը՝ Արթուր Գրիգորիչը, որի եւ մյուս հյուրերի ներկայությունն, իսկապես, պատիվ էր մեզ համար:

Հիշո՞ւմ ես՝ մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, երբ հարցրի՝ արդյոք ձեր սիրո մասին երգ ունես գրած, ասացիր՝ «Դեռ ոչ, բայց լավ միտք է, կմտածեմ այդ ուղղությամբ»:) Կա՞ այդ երգը:)

Հատուկ երգ չհասցրի գրել, այդ ուղղությամբ, նույնիսկ, չհասցրի մտածել: Այդ ընթացքում զբաղված էի նոր երգով, որն ինձ համար Էդգար Ալեքսանյանն է գրել: Մոտ երկու ամիս աշխատում էինք այդ երգի վրա, եւ այնպես ստացվեց, որ ես այն առաջին անգամ, դեռեւս ոչ պատրաստի վիճակում, կատարեցի իմ հյուրերի համար ու բոլորի ներկայությամբ այն նվիրեցի Արամին: Դա էր երեւի հյուրերի համար ամենաանսպասելի անակնկալն այդ օրվա:

Չնայած՝ արդեն երկար ժամանակ է, որ դու եւ Արամը ճանաչում եք միմյանց, անուամենայնիվ, ամուսնությունը շա՞տ բան է փոխել ձեր կյանքում:

Հետաքրքիր հարց է… Կարելի է ասել՝ ոչինչ չի փոխվել, առաջվա պես իրար սիրում ենք, առաջվա պես հարգում ենք միմյանց:)

Հիշում եմ, որ պատմում էիր, որ Արամը հաճախ հենց ինքն է քեզ օգնում կազմակերպչական հարցերում: Հիմա՞ էլ եք ստեղծագործական հարցերի շուրջ միասին մտածում:

Արամն այն ժամանակ էլ էր ինձ օգնում, հիմա, իհարկե, նույնպես օգնում է: Ու այն երգը, որը շուտով կհանձնեմ երաժշտասերների դատին, նրա մեծ ներդրումն էլ կա դրա մեջ, քանի որ երգը ստեղծելու առաջին վայրկյաններից սկսած կողքիս է եղել եւ իր խորհուրդներով շատ հարցերում օգնել է ինձ: Հիմա երկուսով սպասում ենք, թե երբ է այն վերջնականապես պատրաստ լինելու, որպեսզի կարողանանք արդեն այն ցույց տալ բոլորին:

Ձեր ապագան Հայաստանում ե՞ք պատկերացնում, թե՞ այլ երկրում:

Մենք ապրում ենք այստեղ՝ Երեւանում, եւ ցանկություն չունենք այլ երկիր տեղափոխվելու, որովհետեւ եւ Արամը, եւ ես շատ ենք սիրում Հայաստանը եւ մեզ այլ վայրում չենք կարող պատկերացնել: Չնայած՝ ուր էլ, որ լինենք, մեր սիրտը միշտ այստեղ է մնալու, սակայն դեռեւս որեւէ վայր մեկնելու մտադրություն չունենք. Մեր երկիրն ամենալավն է:

Աղջիկների ամուսնության ժամանակ ամենից շատ հուզվում են հայրիկներըՀայրիկդ` Սամվել Գրիգորյանը, հեշտությա՞մբ ամուսնացրեց քեզ:)

Հարսանիքի, թերեւս, ամենահուզիչ պահն այն էր, երբ հայրիկիս հետ պետք է պարեի: Չեմ կարող բառերով նկարագրել, թե այդ ժամանակ ինչ էի զգում: Ինձ թվում էր՝ ես ու հայրս այդ պահին նույնն էինք զգում: Մենք երկուսով, ուղղակի, գրկել էինք միմյանց, եւ երջանկության ու տխրության  արցունքներ էին այդ պահին գլորվում մեր աչքերից: Չեմ կարող բառերով նկարագրել այն, ինչ զգում էինք: Չեմ կարող ասել՝ հեշտ էր նրա համար, կամ ինձ համար…:)

Անդրադառնալով աշխատանքային նորություններիդ՝ կխնդրեի, որ բացահայտեիր առաջիկա ծրագրերդ:

Ես եւ Արամն առաջնահերթ հիմա սպասում ենք իմ երգի պրեմիերային, մոտ երկու ամիս աշխատել ենք երգի վրա, հետո փոքրիկ խնդիրներ առաջացան պրեմիերայի հետ կապված. Ոչինչ՝ թող ուշ լինի, բայց ամեն ինչ լավ լինի:) Բուռն արձագանքների արժանացավ այս երգը, ինչին ես, անկեղծ ասած, չէի սպասում: Փոքրիկ հատված տեղադրել էի սոցիալական ցանցերի իմ էջերում ու, նույնիսկ, անծանոթ մարդիկ ինձ գրում էին, որ ցանկանում են լսել երգի ամբողջական տարբերակը: Ինձ համար շատ հաճելի է, որ աշխատանքն այդպես գնահատվել է, նաեւ պարտավորեցնող է, քանի որ սա իմ առաջին հեղինակային գործն է, եւ հետաքրքիր է լսել տարբեր կարծիքներ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել