Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանի ոչ միայն նոր դերերն ու նախագծերն են մշտապես ուշադրության կենտրոնում, այլեւ նրա յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Այս անգամ Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․
«Արևի ու ստվերի արանքում էլի՛ մենք ենք։ Մարդու էությունը և ստվեր ունի, և լուսավոր կողմ։ Ինքդ քեզ ճանաչելով՝ այդ երկու կողմերն ի մի ես բերում )))Ամբողջանում։
Երբ հասկանում ես, թե ի՞նչ ես ուզում, սկսում ես աստիճանաբար հասկանալ նաև ինչպե՛սը, ու գործել ես սկսում։
Թղթի վրա 3-5 կետով գրեք ձեր ցանկությունները, նախագծերը, պլանավորեք կյանքը, իմպրովիզները միևնույն է անպակաս են, բայց գրելով դուք «ստվերից» կհանեք այն երազանքները, որոնք ուզում եք իրականություն դարձնել։ )) Կարևորը մի ընկրկեք, մի հուսահատվեք ու մի ալարեք))))»։
Ի դեպ, ավելի վաղ Նազենին իր Instagram-ում լուսանկարներ էր տեղադրել, որոնցով շնորհավորել էր Արամեի ծննդյան տարեդարձը: Լուսանկարներից մեկում Նազենին կարծես փորձում է երգչի բոյին հասնել, իսկ մյուս լուսանկարում պատկերված են Սոֆի Մխեյանը, Արամեն ու Նազենին:
Դերասանուհին լուսանկարներին կից գրել էր. «Արամե՜ ջան, ծնունդդ շնորհավո՛ր, եղբայր: Ընտանիքդ ամենօրյա ապացույցն է Սիրո, գեղեցկության, հավատարմության))) Սիրուն Սիրուդ՝ Աննային էլ շնորհավորանքներս, առանց նրա կիսատ կլինեիր ու անՍեր): Մեր սիրելի հասակավոր-վաստակավոր, էլ մի մեծացիր, էլ ՏԵՂ ՉԿԱԱԱ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով