Ռուսաստաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր գործի իսկական վարպետն է: Հայուհին համագործակցում է ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ, ներկայացնում է անհավանական փոխակերպումներ:
Այս անգամ հայուհին լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որին կից գրել է. «Ուղիղ 7 ամիս է, ինչ պահում եմ այս գաղտնիքը, 214 օր է, ինչ վերանորոգում ենք իմ երազանքների վայրը: Կես տարի է, ինչ նոր թագավորություն ենք կառուցում: Ես երազում էի մի վայր կառուցել, որտեղ ցանկացած աղջիկ կգար ու առանց ավելորդ ճոխության իրեն թագուհի կզգար: Ես երազում էի ամբողջ աշխարհից լավագույն մասնագետներին համախմբել մի վայրում ու հիմա իմ երազանքն իրականացել է: Սա մեծ ռիսկ էր, որովհետեւ ես հովանավորներ չունեի: Աստված տա՝ ամեն ինչ իմ պլանավորածով ընթանա: Դուք իմ ուժերին հավատու՞մ եք», - իր նոր նախագծի մասին խոսելով՝ հարցրել է դիմահարդարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ամուսնու հետ մի լուսանկար էր տեղադրել Instagram-ում, որից պարզապես հորդում է հայրենասիրությունը: Դիմահարդարը նաեւ մեկնաբանել էր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Երեւան: Ընկերներ, ձեր մեջ կա՞ն մարդիկ, ովքեր երազել են Երեւանում լինել: Գուցե բոլորս միասին հաջորդ տարի այցելե՞նք: Այդպիսի զբոսավար դուք ձեր կյանքում չեք տեսել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն