«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ես Վիկտորիա Բոնյային սիրո փիարի համար չեմ վճարել կես միլիոն եվրո, սակայն մեկ տարի պահել եմ նրան»․ ֆրանսիացի միլիարդատեր

12:17, 23 հոկտեմբերի

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ֆրանսիացի միլիարդատեր Պիեր Անդյուրանը բաժանվել է ռուս հաղորդավարուհի՝ Վիկտորիա Բոնյայից։ Այս տարվա գարնանը Վիկտորիան մեծ հաճույքով պատմում էր իր նոր սիրեկանի՝ նավթի առք ու վաճառքով զբաղվող, Andurand Capital ներդրումային ֆոնդի սեփականատեր՝ 41-ամյա Պիեր Անդյուրանի մասին։ Սակայն, նրանք գեղեցիկ սերը, որի ընթացքում նրանք միասին ներկայացել են Կաննի փառատոնին եւ Մոնակոյում միաին անցկացրել են իրենց հանգիստը, ավարտվել է մի քանի ամիս անց։ Աղջիկը վստահեցնում էր բոլորին, որ դիրահարվել է, բայց ոչ սիրեցյալի բանկային հաշվին, ինչպես կարող էին կարծել շատերը, այլեւ նրա ինտելեկտին։

Վիկտորիա Բոնյան սոցցանցերում պատմել է, որ իր անձնական կյանքում արդեն երկու տարի է հանգիստ է։ Նույսիսկ ֆրանսիացի միլիարդատեր Պիեր Անդյուրանի հետ հարաբերությունները, պարզվում է եղել են «փի ար» սիրավեպ։ «Դենչիկ ТВ»-ի ինսթագրամի ուղիղ եթերի ժամանակ Բոնյան խոստովանել է․ Պիերը վճարել է իրեն կես միլիոն դոլար, որպեսզի նրանց սիրահարված զույգ խաղային։

Պիեր Անդյուրան Բոնյայի հետ սիրավեպի մասին իր տարբերակն է պատմել։ Ֆրանսիացու խոսքերով ոչ մի փի ար հարաբերություններ չեն եղել․ նրանց սերը եղել է ամենաիրականը։ Պիերը վճարել է հաղորդավարուհու հաշիվները եւ մոտավորապես մեկ տարի Վիկտորիան ապրել է նրա հաշվին։ Սկզբում նրա առանձնատանը, որը գտնվում է Լազուրե ափին, այնուհետեւ նա վճարել է այն բնակարանի համար, որտեղ բնակվել է Բոնյան դստեր հետ, քանի որ հաղորդավարուհին ի վիճակի չէր բնակարան վարձել իր եւ 6 տարեկան դստեր՝ Անջելինայի համար։ Պիերն իր հարաբերությունները  Բոնյայի հետ դադարեցրեց, երբ հասկացավ, որ նա անկեղծ մարդ չէ։

«Վիկտորիայի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Ես չեմ խաղա հարաբերություններ այնպիսի կնոջ հետ, ինչպիսին նա է։ Ես նրան վճարել եմ, որպեսզի զարգացնեմ մեր հարաբերությունները, ես դա կանեի ամեն դեպքում, - պատմել է Անդյուրանը «ՍթարՀիթին»։ - Ես խնդրել եմ չխոսել մեր մասին, իմ եւ դստերս մասին։ Ես մարդ եմ եւ այլ մարդկանց, որոնց չեմ ճանաչում, ուշադրության կարիքը չունեմ։ Որքան քիչ ուշադրություն լինի ուղղված իմ անձին եւ բիզնեսի, այնքան ավելի լավ կլինի։

Այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու է Վիկտորիան նման պատմություններ հորինում, եւ ինչու ձեւացնել, թե ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ ես գտնվում հանուն գումարի։ Սա ավելի վատ է, քան մարմնավաճառությունը։ Ցավոք կնշեմ, որ Վիկտորիան հանդիսանում է շատ կեղծ անձնավորություն։ Նա այլեւս չի ապրում իմ առանձնատանը։ Նա այնտեղ մի երկու ամիս է մնացել, իսկ այժմ ապրում է բնակարանում։ Ես, իրոք, մեկ տարի վճարել եմ նրա բնակարանի վարձը, որպեսզի նա կարողանար ինչ-որ կերպ գոնե ապրեր։ Նա միայն ձեւացնում է, թե շատ հարուստ է։ Իրականում նա գումար չուներ, որպեսզի իր եւ դստեր համար վարձած բնակարանի համար վճարեր», - ասում է ֆրանսիացին։

Ի դեպ, ինչպես գրում է «КП»-ն Բոնյան այժմ փորձում է հիմնավորվել ԱՄՆ-ում․ նա օրինական թույլտվություն է ստացել իր եւ դստեր համար, որպեսզի բնակվեն ԱՄՆ-ում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել