Անաստասիա Վոլոչկովան «Մարդու ճակատագիրը» հաղորդման ժամանակ խոսել է իր սիրեկանների եւ մոր հետ բարդ հարաբերությունների մասին:
42-ամյա Անաստասիայի խոսքով, մայրը միշտ փորձել է վերահսկել իր հարաբերությունները երկրպագուների հետ:
Նաստյան կարծում է, որ Թամարա Վլադիմիրովնան միջամտել է իր դստեր յուրաքանչյուր սիրավեպին եւ հասել նրան, որ տղամարդիկ լքեն նրան:
Այդպես էր բալետի պարուհու առաին սիրո դեպքում՝ 19 տարեկանում նա սիրահարվել էր բեմի գործընկեր Ֆարուխ Ռուզիմատովին, որի հետ նույն բեմադրությունում պարում էր: Վոլոչկովայի մյուս հայտնի սիրավեպը միլիարդատեր Սուլեյման Քերիմովի հետ էր: 1998-ին նա Մեծ Թատրոնում հայտնվեց: Քերիմովի հետ նա ծանոթացավ գալա համերգից հետո բանկետի ժամանակ, որը կազմակերպել էր օլիգարխի ընկերությունը: Նրանք հանդիպել են 3 տարի: Նաստյան մեկ անգամ չէ, որ ասել է, որ մինչ այսօր սիրում է այդ տղամարդդուն եւ դա նրա կյանքի ամենախորը զգացմունքն է: Բայց այն տարիներին, երբ միլիարդատերը նույնպես փոխադարձ զգացմուքններ ուներ, պարուհու մայրը նորից միջամտեց նրանց հարաբերություններին:
Վոլոչկովայի կարծիքով, Թամարա Վլադիմիրովնան նույնպես իր ներդրումն է ունեցել դստեր երջանկությունը կործանելու հարցում:
«Սուլեյմանը մտածեց, որ իմ կյանքում ին-որ մեկը կա…ինչ-որ մարդիկ նրան իմ մասին սխալ տեղեկություններ էին հաղորդել: Եվ նա սկսեց ինձնից վրեժ լուծել»,- պատմում է Նաստյան:
Նա կարծում է, որ մայրն ամենից շատ ատում էր իր քաղաքացիական ամուսնուն՝ գործարար Իգոր Վդովինին, ով իր դստեր՝ Արիադնայի հայրն է: Այն, որ նա եւ Իգորը բաժանվել են, տեղի է ունեցել նաեւ իր մոր մեղքի պատճառով:
Մի ժամանակ մայր եւ դուստր այնքան լարված հարաբերություններ ունեին, որ երկար ժամանակ չէին հանդիպում եւ չէին զանգում իրար:
Թամարա Վլադիմիրովնան եւ Անաստասիան միայն մի քանի տարի առաջ են հաշտվել: Թամարա Վլադիմիրովնան դստեր առաջին պրոդյուսերն էր եւ այդ ժամանակվանից նրանից անընդհատ նյութական օգնություն է ստանում: Վոլոչկովան նյութապես ապահովում է ոչ միայն հիվանդ հորը, այլեւ մորը:
«Մի անգամ նա ինձ ասաց. «Քո հոնորարներից քանի՞ տոկոս եմ ես ստանալու»: Եվ ես հասկացա, որ ես նրա համար ոչ թե աղջիկ եմ, այլ նախագիծ», - դառնությամբ հիշում է Վոլոչկովան:
Աղբյուր՝ «ԿՊ»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին