Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

Match&Go. Կարդիգան

14:24, 1 դեկտեմբերի

Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:

Թվում է՝ տատիկի գործած կարդիգանն ամենաառաջին իրը չէ, որը կարելի է թրենդների շարքին դասել, բայց հենց հիմա անհրաժեշտ է հատկապես կարդիգան գնել: Ներկայացնում ենք 5 պատճառ, որոնք հաստատում են, որ Երեւանի փողոցները հենց կարդիգանի տեղն են, ընդ որում՝ տարվա ցանկացած եղանակին: Գլխավոր պայմանն է գործվածքի մեջ բրդի գոնե 5-10 տոկոսի առկայությունը:

Ֆրանսիական շիկն անորսալի է

Կարելի է հավաքել մասեր, որոնք կկարողանան արդեն ըստ շտամպի ստեղծել ֆրանսիական, անկրկնելի մթնոլորտը, սակայն սքանչելի քաղաքի աուրայի մեջ առավել պայծառ եւ ակներեւ են խորասուզում նրա բնակչուհիների կերպարները:

Փարզուհի Ժաննա Դամասի «Ինսթագրամի» էջի դիտումը միայն ու միայն հաճույք է պատճառում: Ջեյն Բիրքինի ժամանակների կերպարի կարոտախտին նպաստում է ոչ միայն զամբյուղ պայուսակը, այլեւ այն նույն գործած կարդիգանը:

Այն կարելի է հագնել ամառային զգեստի վրայից, երբ շոգ է՝ անփութորեն գցելով ուսերին: Կամ՝ պրինտային պատկերներով միդի կիսաշրջազգեստով, իսկ գուցե եւ թեթեւ մաքսիով կամ նյուդովային զուգակցությամբ՝ համադրելով զանգվածեղ կիսաճթքավորներիհետ:

Ֆեշն բլոգերներից շատերի հավանությանն է արժանացել հենց կարդիգանը, որը նախանձելի հաճախականությամբ առկայծում է street-style-ի խրոնիկաներում

Որպես ամենօրյա տարբերակ առաջարկում ենք հագնել սպիտակ մարզաշապիկով, մերչով մարզաշապիկով եւ ջինսով: 

Իսկ գուցե եւ՝ այս սեզոնին ուլտրանորաձեւ վելվետե տաբատով:

Ամառային երեկոների համար հրաշալի է նայվում գործած կարդիգան + թեթեւ վուշե շորտեր համադրությունը: Կարելի է լրացնել կախազարդով եւ փոքրիկ պայուսակ-պարկերով (դրանք, ի դեպ, նույնպես մտնում են նորաձեւ հիթ-շքերթի մեջ):

Երեկույթների կամ ընկերների հետ սրճարանում նստելու համար կարելի է ընտրել ZARA-ի ոճաբանների առաջարկած կերպարը՝ կարդիգանը վառ աքսեսուարների եւ կլյոշ տաբատների համադրությամբ: 

 Ժամանակակից վինտաժ:

Անցյալի հոյակապ դարաշրջաններին ռեւերանսը մշտապես արդիական թեմա է: Կարելի է ստուգում անցկացնել տատիկի կամ մայրիկի զգեստապահարանում եւ իսկական գանձ գտնել՝ միաժամանակ ստեղծելով նորաձեւ վինտաժային (թրենդային օքսյումորոն) կերպար:

Կարդիգանի կարճացված տարբերակները հրաշալի են նայվում բարձր նստած տաբատով կամ էկո-կաշվից տաբատով՝ միահյուսված զամշե պայուսակով կամ շոփերով: Մազերը կարելի է ցածր պոչով հավաքել՝ կապելով մետաքսե գլխաշորով: 

Տոտալ-լուք:

Այստեղ կարելի է ստեղծել լիարժեք ձմեռային կերպար՝ բացառապես բրդից եւ տրիկոտաժից: Շփոթեցնող հարմարավետ, մոնոքրոմային, ամենահամապատասխանը մթնոլորտային, մինիմալիստական խելացի ինսթագրամ-նկարների եւ ձմեռը դիմավորելու համար:

Կարդիգանը հրաշալի տարբերակ է բազմաշերտության համար:

Վրայից վերարկու հագնել, հավելել վառ եւ անպայման առաջին հայացքից պարադիգմայից դուրս գտնվող պայուսակ կամ լայնեզր գլխարկ (իսկ իրականում անհամադրելին հմտորեն համադրելը սկզբունքորեն գլխավոր հմտությունն է) եւ առաջ ընթանալ՝ մեր մայրաքաղաքի գորշ փողոցներն ավելի ուրախ, վառ ու հետաքրքիր դարձնելու:

Անի Մովսիսյան

Լուսանկարները՝ Ushatava, Damoyantwerp;

Instagram: JeanneDamas, Laurenmanoogian,

Revisitedmatters, ryo-ka, babaaknitwear, lemoni_store,

naninvintage, honeybelleworldblog


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ