Կալիֆոռնիայում գտնվող South Coast Plaza հյուրանոցում դեկտեմբերի 17-ին կբացվի Քիմ Քարդաշյանի KKW Beauty կոսմետիկայի բուտիկը։ Մինչ բացումը Քիմը որոշել է բաց դռների օր կազմակերպել։ Արարողությանը հրավիրված հյուրերի ցանկը սահմանափակված է, այդ պատճառով «հասարակ մահկանացուները» հնարավորություն են ունեցել հանդիպել աստղին, ով հյուրերին ընդունել է խիստ գործնական կոստյումով եւ առանց կրծկալի։ Քիմը ոչ տոպ, ոչ վերնաշապիկ չէր կրում, միայն պիջակ՝ մերկ մարմնին։
Երկրպագուները հիացած են եղել։ Նրանք, խանութի մոտ հավաքված, փորձել են լուսանկարել Քիմին, աղմկել են, ձեռքով արել, արել հնարավոր ամեն բան՝ հաջող կադր ստանալու համար։ Այցելուներին դեռեւս խանութ ներս չեն թողնում, այդ պատճառով «հասարակ մահկանացուները» զվարճացել են հյուրասրահի շատրվանի մոտ։
Քիմի կերպարն այժմ ակտիվ քննարկվում է սոցիալական ցանցերում։ Ընդ որում, մեկնաբանությունների հեղինակներն այնքան էլ զարմացած չեն. Քիմի համար բաց հագուստ կրելը սովարական երեւույթ է։ Օրեր աաջ Քիմը Versace-ի ցուցադրությանը ներկայացրել էր կարճ, արծաթափայլ զգեստով, որմ ընդգծում էր նրա մարմինը։ Բացի այդ՝ իր ապրանքանիշի գովազդային պաստառի համար Քիմը լուսանկարվել էր մերկ՝ կուրծքը ծածկելով միայն սեւ, երկար մազերով։
Մի քանի բառ նաեւ խանութի մասին, եթե իհարկե այս ամենից հետո այն ձեզ հետարքրում է. դիզայնը հրաշալի է՝ մեծ, լուսավորվող բյուրեղներ, արտասվոր լուսավորություն, օգտագործված է հիմնականում երկու գույն. Քիմը նախընտրում է նուրբ երանգներ՝ կրեմագույն եւ մանուշակագույն։ Ի դեպ, Քիմ Քարդաշյանի նոր օծանելիքի սրվակները նրա մերկ մարմնի տեսք ունեն։ Իհարկե, գեղեցիկ է, բայց հիշեցնում է Ժան Պոլ Գոտյեի օծանելիքի սրվակները։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, GettyImages, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի