Ժամեր առաջ ավարտվել է ռուսական «Музыка Первого» հեռուստաալիքի «SnowПати 4» ամանորյա շոուն։ Ռուսական շոու-բիզեսի աստղերի գրեթե յուրաքանչյուր բեմել, չնչին բացառություններով, վերածվում է անճաշակության շքերթի. «SnowПати 4» շոուն եւս բացառություն չի եղել։ Նույնիսկ թեմատիկ սահմանափակումը ծայրահեղություններց չի փրկել. աստղերը պետք է ներկայանային ռուսական հեքիաթների մոտիվներով կարված հագուստով։
Նախքան շոուի սկսվելը գորգով անցել են Եգոր Կրդիը, Օլգա Բուզովան, «Վիա Գրա» խումբը, MBAND-ը, Յոլկան, Յուլիանա Կարաուլովան, Հաննան, Կլավա Կոկան եւ ուրիշներ։ Բացառությամբ Բուզովայի՝ մյուսների հագուստը ոչ մի կերպ չէր առնչվում հեքիաթներին։ Որոշ կատարողներ կարծել են, թե «հեքիաթային բարեմասնությունների» ցուցադրումն արդեն իսկ բավական է։ Բոլորի ուշադրությունն իր վրա է գրավել SEREBRO խմբի աստղ Օլգա Սերյաբկինան. նա թափանցիկ զգեստ էր կրում, որը ցուցադրում էր ներքանզգեստը եւ ոչ իդեալական մարմինը։ Անհայտ հեքիաթի կիսամերկ հերոսուհու կերպարը դուր չի եկել նաեւ սոցանցերի օգտատերերին, ովքեր կարծում են, որ զգեստն ընդծել է կազմվածքի թերությունները։ Դժվար է չհամաձայնել նրանց հետ։
«Վիա Գրա» խմբի նոր կազմը ներկայացել է «քարդաշյանական» զգեստներով։
Յուլիանա Կարաուլովան եւ Յոլկան եւս չեն փայլել. երկուն էլ ներկայացել են տաբատով։ Կարաուլովայի տաբատն, իհարկե, գեղեցիկ էր, բայց ակնհայտորեն չէր համապատասխանում թեմային։
Հագուստի ընտրությանը պատասխանատվությամբ էր մոտեցել միայն Օլգա Բուզովան։ Նա ներկայացել էր փետուրներով զարդարված ժանյակավոր հագուստով. կերպարը լրացնում էին ուլունքները։ Բեմում երգչուհին հանել է շրջազգեստն ու մնացել ժանյակավոր բոդիով։
«Ես պատրաստվել եմ, մենք ձեզ համար շքեղ պարային համարներ ենք բեմադրել։ Համարների համար նոր կոստյում եմ կարել։ Ինձ համար ցանկացած բեմել իրադարձություն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր երեկ ինձ հետ էին եւ սպասում էին ինձ։ Ես լսում էի ձեզ։ Դուք իմ ուժն եք եւ ինձ մոտիվացնողը»,- ելույթից հետո Instagram-ի էջում գրել է Բուզովան։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Starhit, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն