Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:
«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին միկրոբլոգի իր էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է իր ձմեռային լուքը․ կարճ կիսատաբատ, ուսը բաց, գործած, տաք վերնազգեստ, ձմեռային կոշիկներ։ Լուսանկարին կից Տաթեւը մեկնաբանություն չի թողել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին ոճային լուսանկար էր հրապարակել ու գրել. Ոճային լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Էլ առաջվա պես չես սիրում ուրիշներին․ սիրում եմ քեզ։ Շրջադարձի ես ենթարկվում՝ շրջվում ու վերադառնում ես մոտդ։ Ուրիշ մեկի թիկունքին հենվել էլ չես ուզում․ քեզ քո երկու ոտքերը լրիվ հերիք են այլեւս երբեք հավասարակշռությունդ ուրիշների առաջ չկորցնելու համար։
Ու միայն սառը հատակը երբեք չի օգտվի դրանից։ Թող ընդունեն քո խաղից դուրս կերպարը։ Եթե չընդունեն էլ, հերն էլ անիծած։ Հեռու մի տեղ ուղարկիր նրանց, որ քեզ խաղալիք կկարծեն։ Ու հեռվից նայիր՝ ոնց են կապիկանում նրանք, որ դեռ երեկ առյուծ էին։ Միշտ էլ այսպես ենք մեծանում, երբ շրջվում եւ վերադառնում ենք մեր իսկական էությանը՝ կատարելով կյանքի ամենամեծ շրջադարձը։ Էլ առաջվա պես չենք սիրում ուրիշներին․ սիրում ու պատկանում ենք մեզ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն