Փախլավան տարածված հրուշակեղեն է, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արեւելքի ժողովուրդների խոհանոցում։ Այդ տարածաշրջանի յուրաքանչյուր ազգ համոզված է, որ աղանդերի այս տեսակը իր խոհանոցին է պատկանում։ Փախլավա պատրաստում են հայերը, հույները, բուլղարացիները, արաբները, թուրքերը, իրանցիները, իրաքցիները, թաթարները եւ շատ այլ ազգեր։ Սակայն, ինչքան ազգ, այնքան բաղադրատոմս։ Հայաստանում փախլավայի հայրենի քաղաքն է համարվում Գավառը։
Փախլավան բազմաշերտ աղանդեր է, որ պատրաստվում է թղթի բարակություն ունեցող խմորաշերտերից, որոնք պատում են յուղով եւ տեղավորում թավայի մեջ կամ ոլորում են գլանիկների տեսքով։ Աղացած կամ մանր կտրատած հունական ընկույզը լցնում են խմորի շերտերի միջեւ, որոնք մինչ այդ թխում են եւ ներծծում շաքարավազի եւ կիտրոնի հյութի՝ համեմունքներով եւ վարդագույն ջրով օշարակը։ Իհարկե, այս բաղադրատոմսն ունի ամեն շրջանի բնորոշ իր բազում տարատեսակները։
Փախլավա պատրաստելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Հիմա, չնայելով դժվարությանը, բոլոր տնտեսուհիներն էլ սովորել պատրաստել ու մեծ հաճույքով եմ դա անում։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝
յուղ – 350 գր․
թթվասեր – 300 գր․
ձվի դեղնուց – 4 հատ
ձվի սպիտակուց – 4 հատ
ալյուր – 800 գր․
սոդա – 1 թ/գդ
շաքարավազ – 2,5 ճ/գդ
ընկույզ – 400 գր․
մեղր – 2 ճ/գդ

Պատրաստման եղանակը՝
Ալյուրը յուղի հետ լավ խառնել, ավելացնել 3 ձվի դեղնուցը, թթվասերն ու սոդան, խմոր հունցել, գնդել եւ 1 ժամով տեղափոխել սառնարան:
Խմորը հանել սառնարանից, բաժանել 8 գնդերի: Պատրաստել միջուկը: Ընկույզները մանրացնել, վրան լցնել 4 ձվի սպիտակուցներն ու շաքարավազը եւ լավ խառնել: Գնդերն ալյուր ցանած սեղանի վրա լավ գրտնակել:
Յուղապատ տապակի մեջ դնել խմորներն ու յուրաքանչյուրի արանքում միջուկ լցնել: Վերջին շերտի վրա միջուկ չլցնել: Քսել ձվի դեղնուցը, դանակով կտրատել։ Ցանկալի է զարդարել ընկույզներով: Փախլավան տեղափոխել նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը։ Թխել 45-50 րոպե:
Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ ջեռոցից հանել, վրան լցնել յուղի եւ մեղրի խառնուրդը, ապա կրկին տեղափոխել ջեռոց:

Բարի ախորժակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը