Ընդունեք այն, ինչ կա
Դուք երբեւէ լսել եք այս արտահայտությունը. «Ձեր տառապանքների պատճառը ձեր դիմադրությունն է նրան, ինչ կա»: Մեկ րոպե մտածեք այդ մասին: Եթե կարող եք որեւէ քայլ ձեռնարկել ու փոխել այն, ինչ ձեզ դուր չի գալիս ձեր կյանքում, ձեռնարկեք: Իսկ եթե չեք կարող՝ բաց թողեք իրավիճակը, եթե չեք ուզում ձեզ հատկացված կյանքը վատնել տառապանքների վրա:
Ինչը խնդիր ես անվանում, դա էլ խնդիր է դառնում
Մեր կյանքի գրեթե յուրաքանչյուր իրադարձություն կախված է նրանից, թե ինչ անկյան տակ ենք մենք այն դիտարկում: Պատկերացրեք, որ ձեր առջեւ ոչ թե խնդիր է, այլ կենսականորեն կարեւոր դաս, որը պետք է յուրացնել
Ուզում ես փոխել իրավիճակը, ինքդ քեզ փոխիր
Հաճախ մեզ թվում է, թե մենք իրավիճակի գերին ենք դառնում: Մշտական սթրեսներ, քաոս, անկարգություններ: Իրականում արտաքին աշխարհը՝ մեր ներաշխարհի արտացոլումն է:
Չկա «անհաջողություն» բառ, կա «դաս» բառը
Եթե դուք չեք ստանում այն, ինչ ուզում եք, ուրեմն առջեւում ձեզ ավելի լավ բան է սպասվում:
Եթե դուք վերլուծեք ձեր կյանքը, կհամոզվեք, որ բոլոր լավ բաները կատարվել են այն բանից հետո, երբ ինչ- որ բան ինչ- որ տեղ չի ստացվել: Զինվեք համբերությամբ, վստահեք գերագույն ուժերին ու մի շտապեք հուսահատության գիրկն ընկնել:
Գնահատեք ներկան
Ձեր ծրագրերից մի մասը կկատարվի, մի մասը չի կատարվի, բայց կյանքի անիվը երբեք հետ չի շրջվի: Սովորեք վայելել տվյալ ակնթարթը: Ապրեք այստեղ ու հիմա: Չէ՞ որ շատ բաներ, որոնք մենք այս պահին չենք էլ գնահատում, տարիներ անց մեզ ուրախալի ու նույնիսկ երջանիկ կթվան:
Բաց թողեք ձեր ցանկությունները
Ձեզ այնպես տրամադրեք, որ ձեր զգացմունքները կախված չլինեն ձեր ցանկության իրականացումից: Դուք երջանիկ կլինեք ամեն դեպքում՝ անկախ նրանից, կկատարվի՞ ձեր ցանկությունը, թե ոչ:
Հիշեք ձեր վախերը ու շնորհակալ եղեք դրանց
Չէ՞ որ հենց վախի հաղթահարումն է մեզ ավելի ուժեղ դարձնում ու մոտեցնում հաղթանակին ամենածանր պահերին:
Սովորեք ուրախանալ
Այո, կյանքում ամեն ինչ այդքան հեշտ չէ, բայց դուք պետք է գտնեք երջանիկ պահերը:
Սովորեք ուրախանալ մանրուքներից
Սովորեք ուրախանալ մանրուքներից՝ ամբողջովին տրվելով ուրախության զգացողությանը: Նույնիսկ եթե դրանք կարճատեւ ակնթարթներ լինեն, ձեր ուշադրությունը հենց դրանց վրա կենտրոնացրեք:
Աղբյուր՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ